Sunday, 12 05 2024
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ

Մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ՝ քվանտային դարաշրջան. ՀՀ նախագահն առցանց մասնակցել է Ադա Լավլեյսի փառատոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Գերմանիայում անցկացվող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին, որն այս տարի անցկացվում է «Քվանտային աշխարհ» խորագրով:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ մաթեմատիկոս Ադա Լավլեյսի անունը կրող փառատոնը յուրահատուկ հարթակ է տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների ու տեխնոլոգիաներով մեծապես հետաքրքրված անձանց համար և նպատակ ունի քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտների վրա: Փառատոնին մասնակցում են Գերմանիայի կառավարության, տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է փոփոխվող աշխարհի մարտահրավերների և քվանտային քաղաքականության վերաբերյալ հարցերին:

«Այն, ինչի ականատեսը լինում ենք հիմա, ես անվանում եմ R-evolution, այսինքն՝ սրընթաց էվոլյուցիա: Մենք ապրելու ենք մշտական սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ քվանտային հաշվողականությունն ամբողջությամբ փոխելու է մեր կյանքը: Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր ներկա են համաժողովին, այդ ամենը լավ են գիտակցում»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ պետք է գիտակցել, որ ապրում ենք մի աշխարհում, որն ամբողջությամբ տարբեր է անգամ 30 տարի առաջվա աշխարհից:

«Մեր հաղորդակցման ձևը, այն փաստը, որ բոլորն իրենց ձեռքում ունեն մի սարք, որն իր մեջ պարունակում է լայնածավալ տեղեկատվություն, այն, որ մարդիկ կարողանում են իրենց գաղափարներն արտահայտել սոցիալական մեդիայում, մեր առողջապահական համակարգի կառավարման ձևն ամբողջությամբ փոխել են մեր մոլորակը: Մոլորակն այժմ դարձել է ավելի փոքր, բազմամարդ, շատ արագ: Մեզնից յուրաքանչյուրը երկու կյանք է վարում: Մենք ունենք մեր նյութական կյանքը, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը, որն անդադար մեզ հետ է: Այդ կյանքը բացարձակ քվանտային է այն իմաստով, որ ընթանում է լույսի արագությամբ, թույլ է տալիս ստանալ լայնածավալ տեղեկատվություն: Այդ կյանքը նաև ազդեցություն է ունենում մեր նյութական կյանքի վրա»,- ընդգծել է նա:

Պատասխանելով քաղաքականության վրա տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքականությունը ևս փոխվում է.

«Երեսուն, հիսուն կամ հարյուր տարի առաջ դասական քաղաքականությունն իրականացվում էր խորհրդարանական, նախագահական կամ միապետական կառուցվածքով, միջազգային կառույցների միջոցով: Այսօր ամեն բան տարբեր է: Դու քվեարկում ես ոչ թե 5 տարին մեկ, այլ օրական առնվազն 5 անգամ Facebook-ի միջոցով: Փոխվել է ժողովրդավարությունը: Վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն: Մենք պետք է հասկանանք, որ մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ մի դարաշրջան, որն ունի մեկ ձևակերպում՝ քվանտային»:

Նախագահ Սարգսյանի կարծիքով՝ ապագայում մարդիկ որոշումները կայացնելու են արհեստական բանականության օգնությամբ:

«Համեմատելու համար՝ ինչ կարող է տեղի ունենալ, ես մի օրինակ կբերեմ մեր կյանքի տարբեր ոլորտներից: Օրինակ, վերցնենք շախմատը: Այն փայլուն խաղ է: Հպարտ եմ ասել, որ Հայաստանում ամեն երեխա դպրոցում առաջին դասարանից շախմատ է սովորում, քանի որ դա ֆանտաստիկ գործիք է՝ զարգացնելու տրամաբանությունը, կենտրոնացվածությունը, մտածելու կարգապահությունը: Այսօր շախմատը դարձել է ֆանտաստիկ տաղանդ ունեցող անհատի ու համակարգչի կոմբինացիա: Այսօր ոչ ոք չի կարող աշխարհի չեմպիոն դառնալ, եթե չի մարզվում համակարգչի միջոցով: Այսինքն, այն դարձել է հիանալի օգնական, որը կարողանում է վերլուծել բոլոր հնարավոր քայլերը: Վաղը գերհզոր համակարգիչը, արհեստական բանականության միջոցով, կարող է օգնել շախմատիստներին ճիշտ քայլեր անել: Սակայն ամեն դեպքում շախմատիստներն անհատներն են լինելու, քանի որ շախմատը միայն ճիշտ քայլ անելու մասին չէ. բոլորովին այլ է, երբ տեսնում ես դիմացդ նստածին, նաև ունենում ես անհատականությունների, բնավորությունների, գիտելիքի, մշակույթների, գուցե նաև՝ բարոյականության մենամարտ: Այսինքն, որոշում կայացնողը լինելու է մարդը, սակայն նրան կարող է աջակցել արհեստական բանականությունը: Նույնը լինելու է նաև քաղաքականության մեջ: Որոշումները կայացնելու են մարդիկ, սակայն նրանց օգնելու է արհեստական բանականությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում