Wednesday, 08 05 2024
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times

Դեռ չենք հասել այնտեղ, որ ԱՄՆ-ն խստորեն պահանջի, սպառնա պատժամիջոցներով, որ հայ ռազմագերիներին ազատ արձակվեն․ Հարութ Սասունյան

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտում կոնգրեսական Ֆրենք Փալոնի ներկայացրած փոփոխությունը։ Փոփոխությունը կնպաստի մարդու իրավունքների առաջխաղացմանն ամբողջ աշխարհում՝ պահանջելով պաշտպանության նախարարությունից վերանայել առկա պահանջները օտարերկրյա ազգային անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների ուսուցում անցկացնելու համար։ Փոփոխությունը կապահովի ԱՄՆ-ի օրենսդրության համապատասխանությունը, որն արգելում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված երկրների ազգային անվտանգության ուժերին դրամական միջոցների հատկացումը:

Ազգային պաշտպանության լիազորման ակտը ներառում է նաև կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից ներկայացված ուղղումը, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, ինչպես նաև գերված խաղաղ բնակիչներին, որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պատանդ պահել որպես սակարկության առարկա: Այս ձևակերպումը հետագայում պահանջում է նաև 2020 թվականի աշնանը ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից նախաձեռնված մահացու 44-օրյա պատերազմի վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից զեկույց: Զեկույցը պետք է ներկայացնի հակամարտության ընթացքում օգտագործված ամերիկյան զենքերի և տեխնոլոգիական միջոցների մասին փաստեր, արտաքին դերակատարների միջամտության մասին տեղեկություններ, որոնցից մեծապես օգտվել է Ադրբեջանը: Փոփոխությունը պահանջում է նաև, որպեսզի նախարարությունը գնահատական տա 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պահանջներն անտեսելու փաստերին:

ԱՄՆ-ում  լույս տեսնող «Կալիֆորնիա Կյուրիեր» թերթի  խմբագիր Հարութ Սասունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ԱՄՆ-ում կա երկու պալատ և ցանկացած փոփոխություն պետք է երկու պալատով անցնի․«Հիմա միայն Ներկայացուցիչների պալատն է ընդունել, հետո պետք է գնա Սենատ։Առայժմ վաղ է նշել, որ ինչ-որ բան իրագործվել է  կամ հաջողության է հասել»։

Ըստ Սասունյանի՝ ԱՄՆ ՀԱՅ Դատի հանձնախումբը երկար տարիներ աշխատում է նման  նախագծերի  շուրջ․«Սա էլ ՀԱՅ Դատի հանձնախմբի աշխատանքի արդյունք է։ Անշուշտ միայն հանձնախումբը չէ, մեծ թվով ամերիկահայեր ճիգեր են գործադրում, որ նման նախագծերը հաջողության հասնեն»։

Ինչ վերաբերում է հարցին, արդյոք Ներկայացուցիչների պալատի ու Սենատի որոշումներից հետո հնարավոր է նաև Բայդենի վարչակազմի մոտեցումը փոխվի ու ավելի կոշտ հռետորաբանության ականատես լինենք Վաշինգտոնի կողմից, Հարութ Սասունյանը պատասխանեց․«Այս մասին հաճախ խոսվում է։ Դժբախտաբար հարցն  այնքան հեռու չի գնացել, որ ռազմագերիների ազատագրման համար գործնական արդյունք ունենանք։ Սա  ամերիկյան Կոնգրեսի կողմից ավելի բարոյական աջակցություն է։ Անշուշտ եթե  ամերիկյան կառավարությունը, նախագահն ուզում է, որ շատ ավելի խիստ քայլերի գնան՝ կարող են  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ստիպեն, որ Ադրբեջանն ազատագրի ռազմագերիներին։ Այսինքն՝ մենք դեռ չենք հասել այնտեղ, որ ԱՄՆ-ն հարցով լրջորեն զբաղվի ու խստորեն պահանջի,սպառնա պատժամիջոցներով, որ հայ ռազմագերիներն ազատ արձակվեն»-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում