Tuesday, 07 05 2024
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել

Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նա նաև նշել է. «Սպիտակ տունը սովորեցնում և զինում է տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբերին, այդ թվում ՝ ԴԱԻՇ-ին (Իսլամական պետություն, ԻԼԻՊ) և PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ՝ նրանց մատակարարելով ահաբեկչական սարքավորումներ և գործիքներ ՝ անվտանգ իրադրության ստեղծման համար»:

Էբրահիմ Ռաիսին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում «Իսլամական պետության» ահաբեկիչների ներկայությունից հետո այդ երկրում անվտանգության վատթարացման կապակցությամբ: «Ահաբեկչական խմբավորումները ոչ միայն սպառնալիք են ստեղծում Աֆղանստանում անվտանգության համար, այլև սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։ Այդ պատճառով մենք չպետք է թույլ տանք, ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին են ԴԱԻՇ-ը և PKK-ն, սպառնալ տարածաշրջանի երկրների անվտանգությանը», – ասել է Իրանի նախագահը:

Նա նաև նշել է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության լայն և բազմազան ոլորտները տարբեր հատվածներում, ներառյալ՝ էներգետիկան, բանկային գործը և դրամավարկային հարցերը, ինչպես նաև առևտրային փոխանակումները՝ հավելելով. «Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը, և այդ պատճառով արտոնյալ սակագները կարող են վերանայվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում