Thursday, 16 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Երբ անընդհատ խոսում են Հայաստանում ռուսերենը խորացնելու մասին, դա նշանակում է՝ մեր ինքնիշխանությունը խոցված է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը

 Օրերս ՀՀ ԱԺ գիտության կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ, որտեղ անդրադարձել է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարևորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը և արդյոք այստեղ վտանգներ տեսնում եք, թե ոչ:

Հայաստանի Հանրապետությունը, հայաստանյան հասարակությունը և յուրաքանչյուրս որպես ՀՀ քաղաքացիներ և որպես Հայաստան, կրում ենք պատասխանատվություն ողջ հայ ժողովրդի առջև հայերենի պահպանության ու զարգացման համար՝ արևելահայերենով և արևմտահայերենով, իր գրաբարյան մշակույթով, իր բարբառներով: Սա մի պատասխանատվություն է, որը մեր պետությանը, մեզնից յուրաքանչյուրին պետք է դարձներ ուրիշ: Չգիտես ինչու չենք խոսում արևմտահայերենի մասին, մեր աչքի առաջ ինչ է կատարվում, չենք խոսում: Կարող է մի այդպիսի գյուղ ունենայինք հայաստանում, որը բնակեցված լիներ արևմտահայերենի կրողներով, որ չկորցնեինք այդ զարմանալի լեզուն, մտածեինք դրա պահպանության մասին, շատ գործնական լինեին քայլերը: Ու էլի շատ այդպիսի բաներ, մի կողմ տշեինք այդ «այսպես կոչվածները», որոնք չեն նպաստում ժողովրդի ներառմանը, տարբեր լեզվակիր բարբառների զարգացմանը, կենդանի մայրենիին  չեն նպաստում: Տեսեք, թե ինչքան գործ ունի անելու ԱԺ համապատասխան հանձնաժողովը, ԿԳՄՍ նախարարությունը, մեզնից յուրաքանչյուրը:

Ինչ վերաբերում է օտար լեզուներին, Հայաստանի Հանրապետությունում անհողդողդ է, որ  ուսուցման լեզուն իր պետական դպրոցով որպես հանրակրթության լեզու հայերենն է այդ իմ ասած շեշտադրումներով: Հակառակ դեպքում մենք անպատասխանատու ենք դառնում, մեզ դնում ենք ուրիշ հարթության մեջ: Ինչ վերաբերում է օտար լեզվին որպես ուսուցման միջոց, որ յուրաքանչյուրը գործածի այն չափով, ինչ չափով իր կյանքում, աշխատանքում, մասնագիտական շփման մեջ կարող է պետք լինել: Այդ առումով ռուսերենը եղել և մնում է օտար լեզու: Ռուսաց լեզուն արդեն կարևորվել է, որը սովետից եկող մի բան է, որ հայաստանյան բոլոր պետական դպրոցներում սկսած երկրորդ դասրանից դասավանդվում է: Անգամ բուհերում է դասավանդվում: Ինքն արդեն կարևորվել է, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ պետք է անել: Եթե դա չլիներ, կարելի էր այդ մասին ինչ-որ ձևով խոսել, բայց դրանից ավել էլ ի՞նչ լինի: Կարող է դա վերաբերել օտար լեզվի, այդ թվում ռուսերենի ուսուցման արդյունավետության մասին: Այսօր հանրակրթական դպրոցներում օտար լեզվի ուսուցումն անարդյունավետ է, ես նկատի ունեմ մեթոդի, ուսուցման կերպի առումով: Ասենք, 10 տարի օտար լեզու ենք սովորում ու կարող է չգործածենք, դա վատ է, և սրանով պետք է  զբաղվի և հանձնաժողովը, և հատկապես նախարարությունը և մնացածները, թե ինչպես արդյունավետ, գրավիչ, հետաքրքիր ներառական օտար լեզու սովորեցնել: Ընդ որում, երբ ասում եմ օտար լեզու, դրա մեջ են նաև տարածաշրջանի լեզուները՝ վրացերեն, պարսկերեն, թուրքերեն: Այսօր ամբողջ Հայաստանում միայն մի տեղ է վրացերեն դասավանդվում որպես հանրակրթական, դա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է: Թուրքերեն նույնպես միայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է դասավանդվում: Ադրբեջաներենը չի դասավանդվում: Պարսկերեն դասավանդվում է էլի մեր կրթահամալիրում և էլի մի երկու դպրոցում: Սրա մասին է պետք մտածել, և իհարկե մյուս լեզուների մասին, ինչպիսիք են իսպաներենը, իտալերենը, էլ չեմ ասում ֆրանսերենի, գերմաներենի մասին: Մենք օրեր առաջ սկսեցինք նաև արաբերենի դասավանդումը: Սրա մասին պետք է մտածել, որ սովորողներին հիմնական օտար լեզվի՝ անգլերենի հետ հնարավորություն տալ 5-6-րդ դասարաններում երկրորդ օտար լեզու ընտրել, ոմանք կընտրեն նաև երրորդ լեզուն, որպես լրացուցիչ կրթություն: Պետք է խրախուսել, ստեղծել այդպիսի կենտրոններ, ինչպիսին գործում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Բացի այդ, ռուսերենը նաև ինտերնետի լեզու է և այսօր ինտերնետը շատ ավելի մեծ դեր է խաղում ռուսերենի ուսուցման առումով, քան հանրակրթական դպրոցը: Այսինքն ինտերնետը այդ հարցն արդեն լուծում է: Ես կարող եմ թվարկել հանրակրթական դպրոցի 10 խնդիր, որոնք շատ ավելի կարևոր են, քան ռուսերենի ուսուցումը: Օրինակ բնագիտության ջախջախված վիճակը, որովհետև մենք չունենք փորձի հիման վրա լաբորատորիաներով բնագիտության ուսուցում: Մենք երաժշտության առումով անճաշակության դպրոց ենք, տաշի-տուշիի դպրոց է, որտեղ երաժշտության Կոմիտասն է բացակայում: Բնապահպանությունն անտեսված է որպես այդպիսին: Կարող ենք 10 խնդիր թվարկել, որտեղ ռուսերենի հարցը չի լինի: Ոչ թե որովհետև ես չեմ ուզում, այլ դա կլինի արհեստական խոսակցություն: Եթե դա անում են Ռուսաստանի ու Պուտինի համար, դա ուրիշ, բայց եթե այդպես են մտածում ու գործում, դա արդեն վտանգավոր է:

Կարո՞ղ ենք սա ռուսական ծրագիր համարել՝ հաշվի առնելով, որ վերջերս Լավրովը արդեն իսկ ԱԳ նախարարի մակարդակով էր խոսում Հայաստանում ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին:

Մենք կարող ենք հարգանքով լսել Ռուսաստանի ԱԳ նախարարին և չհամաձայնել իր հետ: Մենք կարող ենք հանգիստ ուսումնասիրություններ անել ու ցույց տալ, որ այնպիսի մի ընտանիքում, ինչպիսին Աշոտ Բլեյանի ընտանիքն է, որտեղ ռուսերեն  ընդհանրապես ռուսերեն չեն գործածում, այդ ընտանիքում 10-ամյա Դավիթը գործնականում տիրապետում է ռուսերենին առանց ջանքերի՝ շնորհիվ ինտերնետի, մուլտերի, գիտական տեքստերի, որոնք գրավել են նրան: Ես Դավիթի օրինակը բերեցի որպես սովորական հայ ընտանիք, որտեղ ջանքերն ուրիշ ուղղությամբ են, ոչ ռուսերենի, բայց միևնույն է, արդյունքն այդպիսին է: Այդ խնդիրը հիմնականում լուծված է: Ում պետք է ասենք, բուհի համար սովորել, ինքը լրացուցիչ սովորում է ռուսերեն: Եթե մարդուն պետք է, ինքը լրացուցիչ սովորում է ասենք, չինարեն, պարսկերեն: Իմ աղջիկը Վիեննա պետք է գնար երաժշտական ուսումը շարունակելու, դրեց 4-5 ամսում գերմաներենը լավացրեց: Բայց դա չի նշանակում, որ հանրակրթությունը պետք է ձևախեղել, յլասերել: Մենք հանրային դպրոցի մասին ենք խոսում, Հայաստանի ու հայ մարդու խնդիրները լուծող դպրոցի մասին ենք խոսում և այդ աչքով պետք է նայենք:

Ժամանակ առ ժամանակ հիմնականում Ռուսաստանի կողմից եկող այս խոսակցություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:

Դա նշանակում է, որ մեր ինքնիշխանությունը խոցված է, նշանակում է անհարգալից վերաբերմունք ունեն մեր նկատմամբ, դա նշանակում է, որ մենք չենք  վիրավորվում: Օրինակ, ես վիրավորվում եմ ու պատասխանում եմ ռուսերենով՝ Молчи: Սա իմ լեզուն է, իմ մայրենին և է հանրակթության խնդիրները մաքուր հայաստանյան խնդիրներ են: Ռուսերենի վատ իմացությո՞ւնն է այդ անհասկանալի հայ-ռուսական վասալային հարաբերությունների պատճառը: Ամբողջ բանակը ռուսերեն էր խոսում, լեզուն էր ռուսերեն, մտածողությունն էր ռուսերեն, ինչի՞ մասին ենք մենք խոսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում