Sunday, 16 06 2024
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Հայկական օծանելիքից, «խելացի տուն». Էկոնոմիկայի նախարարության «Made in Armenia» նախաձեռնությունը նոր թափ է ստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Made in Armenia» նախաձեռնության շրջանակում նոր ծրագրերով հայկական արտադրությունն առավել ակտիվ կներկայացվի հանրության լայն շրջանակին: Ընթացիկ տարվա ամռանը մեկնարկած նախաձեռնությունը նոր թափ է ստանում: Իրազեկման ակտիվ գործընթացին զուգահեռ աշխատանք է տարվում խոշոր սուպերմարկետների հետ, որպեսզի հայկական արտադրության ապրանքները լինեն հատուկ ցուցանակներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ, ծրագրի համակարգող Գայանե Անտոնյանը նշեց, որ նպատակը խոշոր սուպերմարկետներում, խանութներում սպառողի համար հայկական արտադրանքն առավել տեսանելի ու հասանելի դարձնելն է:

«Այս ծրագրի շրջանակում շատերի հետ ենք առնչվել ու բազմաթիվ դեպքերում պարզ է դարձել, որ հայկական արտադրության մասին հասարակության շրջանում իրազեկման լուրջ խնդիր կա: Հայկական ապրանքների մասին ենք խոսում, որոնք շատերի համար զարմանալի են, առաջին անգամ են լսում, օրինակ, հայկական օծանելիքի արտադրությունը»,-ասաց Գայանե Անտոնյանը:

«Made in Armenia» նախաձեռնության հիմնական ուղերձն այն է, որ կարևորվի հայկական արտադրությանը նախապատվություն տալը՝ դրանով օգնելով տեղական արտադրողին ու երկրի տնտեսությանը: Madeinarmenia.online հարթակում բուն արտադրանքը ներկայացնելուց զատ, նախաձեռնության շրջանակում շեշտը դրվում է հաջողված պատմությունների վրա:

«Մի կողմից սպառողների լայն շրջանում փորձում ենք ներկայացնել հայկական արտադրանքը: Լայն հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ ենք արտադրում ինչ արտադրություն ունենք: Մյուս կողմից էլ սպառողն արտադրողին պետք է ճանաչի նաև դեմքով: Հաջողված պատմությունները ներկայացնելուց հետո, շատերն են մեզ դիմում, որ ներգրավվեն նախաձեռնությունում»,-ասաց Գայանե Անտոնյանը:

Իրազեկման արշավի շրջանակում շեշտը դրվում է ինչպես սննդային արտադրության այնպես էլ ծառայություններ, նորարարություններ և ցանկացած այլ արտադրության վրա: Թե տեղական, թե արտասահմանյան հաջողություններ գրանցած արտադրողների պակաս չկա: Շատերին հետաքրքրել է հայկական «խելացի տուն» ծառայությունը, երբ հայազգի ծրագրավորողների թիմը թողարկում է տնային էլեկտրական և ջեռուցման ցանցի կառավարման համակարգեր, որոնք թույլ են տալիս մինչև 40 տոկոս էներգիա խնայել: Ընկերությունն արդեն իր սարքերի 9 մոդել արտահանում է Եվրամիություն, ԵԱՏՄ, Սինգապուր և այլն: Հաջորդ օրինակը, երբ հայ երիտասարդները ստեղծել են առցանց հարթակ, որը հնարավորություն է տալիս հմտանալ մեքենայական ուսուցման և ծրագրավորման ոլորտներում: Հետաքրքրական է նաև հայկական արտադրության առցանց հավելվածը՝ նախատեսված այգեգործների կամ տնային պայմաններում բույսեր աճեցնողների համար:

«Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք, ապա փորձում ենք դառնալ կամուրջ հայ արտադրողի և սպառողի միջև:Ակնկալում ենք, որ հայկական արտադրության մասին ավելի լայն իրազեկվածություն կլինի, ինչի արդյունքում կավելանան տեղական արտադրողների վաճառքի ծավալները»,-ասաց Գայանե Անտոնյանը:

Իրազեկման գործընթացներից զատ, հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել փառատոնների շարք հայ արտադրողների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում