Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Իշխանությունը գերազանցում է «մերժվածներին», որպեսզի Գորիսի ու Գյումրիի սխալը չկրկնվի. Մակեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Պարոն Մակեյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Բալասանյան» դաշինքը Գյումրիում կոալիցիոն հուշագիր են ստորագրել, որի համաձայն ՔՊ-ին կանցնի փոխքաղաքապետի և մի շարք բաժինների պետերի պաշտոնները։ Ինչպե՞ս եք գնահատում  Գյումրու ընտրությունների այսօրինակ հանգուցալուծումը։

-Ես կարծում եմ, որ գործում է նույն համակարգը՝ ավելի վուլգար ձևով։ Այն, ինչ վերջին երկու-երեք օրերին տեղի է ունենում Գյումրիում՝ ուժի ցուցադրում, ԱԱԾ-ի ակտիվությունն այդ դաշինքի անդամների նկատմամաբ հստակ է։ Ւշխանությունը պարտադրում է իր խաղի կանոնները և նույնն անում է նաև մնացած համայնքներում։ այն ուժերը, որոնք նախկինում  ընտրական «տասովկեքի» մեջ են եղել՝ ձայներ են հավաքագրել ընտրակաշառքով կամ իրենց հեղինակությամբ, կրիմինալ ճանապարհով՝  այդ  մարդկանց այժմ հավաքագրում են, որպեսզի Գյումրիի ու Գորիսի սխալը չկրկնվի։ Հիմա իրենք նույն սցենարի մեջ են։ Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ իրենք գերազանցում են «մերժվածներին»։ Իրենց հիմնական խաղաքարտն այն էր, թե իրենք ընտրություններ են անցկացնում ժողովրդավարական մեխանիզմներով՝ այդպես չէ, նրանք մտել են մերժվածների հարթություն ու գերազանցում նրանց։ Դա նախկինների ոճն էր, իսկ իրենք եկել են իբրև թե այդ ոճը մերժելու համար, բայց մի բան էլ գերազանցեցին։

Շիրակի մարզպետ է  նշանակվելու ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, իսկ Հովհաննես Հարությունյանը հետ է  վերադառնալու Առողջապահության ոլորտ։ Այս փոխատեղումներն ի՞նչ են վկայում։

-Սա  նշանակում է արհամարհել ժողովրդին; Իրենց թվերով նույնիսկ Շիրակի մարզն աղքատության թվով առաջատարն է, բարդ ու ծանր մարզ է, դեռևս առկա են տնակներ, աղետի գոտի․․․ այս ամենի կառավարումը տրվում է մի աղջնակի, որի կենսագրությունը եղել է «Ցայգում» խոսել, հետո էլ Ազգային ժողովում պատերազմից հետո իրեն ամբարտավան պահել։ Հիմա նա իր հատուցումն է ստանում։ Նրանք, ովքեր պատերազմից հետո այս խայտառակ իրավիճակում պարտությունը փորձել են պատպանել՝ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվում են։ Սա դարձել է գործելաոճ։ Ուշադրություն դարձրեք նրա կադրային քաղաքականությանն ու ամեն ինչ հստակ կդառնա։ Ոնց ինքն է երկիր ղեկավարում, այդպես էլ այդ աղջիկը մարզ է ղեկավարելու։ Կապրենք՝ կտեսնենք։

-Նկատի ունեմ՝ այս փոխատեղումները․․ ի՞նչ է  ստացվում ՝ իշխանությունը  կադրեր չունի՞, որ մարդկանց մի տեղից մյուս տեղ է տանում։

-Կադրերի պակաս երկրում չկա։ Պարզապես  Նիկոլ Փաշինյանի պահանջած կադրերը հենց այդ մարդիկ են։ Ինքը չի օգտվում երկրում առկա քաղաքական բազայից, օգտվում է այն մարդկանցից, որոնց ցինիկ ձևով այսօր պաշտպանում են իր շահերը։ Ընդդիմանում են՝ հանրային շահին, պաշտպանում իր անձնական շահը։

Սա անխուսափելիորեն չի՞ բերելու նրան, որ իշխանությունը սկսի աշխատել արտախորհրդարանական ուժերի հետ։

-Այդ աշխատանքն իմիտացիա է։ Հունիսի 20-ի ընտրությունից հետո ընդդիմության բացը  վարչապետը փորձում է լրացնել, այսպես կոչված, արտախորհրդարանական ուժերով։ Ես տեսնում եմ, թե ինչ է  կատարվում, չեմ էլ ուզում անդրադառնալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում