Tuesday, 30 04 2024
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ

Հայտնի չէ՝ որտեղ կհուղարկավորվի Վանո Սիրադեղյանը․ կոթեցիները սպասում են ընտանիքի և կառավարության որոշմանը

Մամուլում այսօր շրջանառվող լուրերից հայտնի դարձավ,որ հոկեմբերի 15-ին  իր մահկանացուն կնքած պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ Վանո Սիրադեղյանը, իր վերջին հանգրվանը կգտնի Հայաստանում՝ իր ծննդավայրում` Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։ Նշենք,որ մինչ օրս նրա մահվան հանգամանքների և վայրի մասին ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք,որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, որի նշանավոր դեմքերից էր Վանո Սիրադեղյանը, հայտարարությունով կոչ է արել Հայաստանի կառավարությանը, որ Վանո Սիրադեղյանին հուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով նրա՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում հայ ժողովրդին մատուցած ծանրակշիռ ծառայությունները։

«Առաջին լրատվական»-ը  այս առիթով կապ հաստատեց Կոթի բնակավայրի  վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկվել է նրան Կոթիում հուղարկավորելու տարբերակը, սակայն դեռ վերջնական հաստատում չկա, պետք է մի քիչ էլ սպասենք, տեսնենք՝ընտանիքը և կառավարությունը ինչ որոշում կկայացնեն։ Մելիքյանը նաև նշեց, որ անձամբ ինքը՝որպես  հայ մարդ,որպես Կոթի բնակիչ, և բոլոր կոթեցիները կրկնակի մեծ ցավով ու տխրությամբ  ընդունցին իրենց հողի ծնունդ բացառիկ պետական գործչի, գրողի մահվան լուրը։

Ըստ նրա՝Վանոն անփոխարինելի դեր է ունեցել անկախության հաստատման,կայացման գործում անկախության գաղափարի հանդեպ իր հավատով, անձնուրաց պայքարով։ Համայնքապետն ասաց, որ Վանո Սիրադեղյանի առանձնահատուկ,օրինակելի  գծերը համարում է  նրա պետականամետությունը և  անաչառությունը, ազատության, օգնելու ձգտումը, սրտացավությունը, սկզբունքներին  հավատարիմ լինելը, որը ինչ-որ չափով խանգարեց նրան։

Ըստ Միքայելյանի՝  հատկապես սկզբունքայնությունը, արդարամատությունը, որոշ չափով  ազատասիրությունը նաև կոթեցիներին բնորոշ ընդծված հատկանիշներից են։ «Թեև իր գործունեության ժամանակ ես պետական համակարգում չեմ աշխատել,սակայն կոթեցիների զրույցներում միշտ շեշտվել է, որ Վանոն այնքան արդար էր, որ երբեք չի ասել՝ Կոթին  իմ ծննդվայրն է, պետք է արտոնյալ լինի մյուսներից, այստեղ ավելի շատ ծրագրեր իրականացնեն։ Ես էլ, մեր բնակիչներն էլ կարծում ենք, որ իր աշխատած ոլորտներում նա կարողացել  է կարևոր առաջընթացի, դրական փոփոխությունների հասնել։ Որպես գրող՝ ես կդժվարանամ  գնահատել նրա թողած գրականության արժեքը։ Դրա մասին շատ ավելի լավ խոսել են և բարձր են գնահատել  մեր մեծերը՝ Մաթևոսյան, Աղասի Այվազյանը և  շատ այլ գրողներ, թարգմանիչներ։ Ես կարող եմ ասել, որ նրա արձակում զգացվում է Կոթի բնաշխարհի շունչը, յուրահատուկ գույները, մարդկային հարբերություններում ինչ-որ բարոյական արժեքներ, հատկապես իր մանկությունից եկող խոսքում,հիշողություններում»,-նշեց Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

«Նա ուշացած էր այս աշխարհ եկել կամ ժամանակից շուտ էր եկել։ Այսինքն, մարդու այն տեսակն էր, ում խփում են ամեն կարգի ժամանակները, հերոսականը՝ ավելի եռանդով, ոչ հերոսականը՝ ճղճիմությամբ, պատերազմականը՝ դաժանությամբ, ետպատերազմյանը՝ անտարբերությամբ, եւ նրանց համար ժամանակների լավն ու վատը չափվում է ցավի մեղմությամբ, ցավի ուժգնությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում