Tuesday, 30 04 2024
15:15
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ

Հրապարակվել են դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ուսումնասիրվել են Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) կողմից 2018 թվականի ապրիլից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննության վերաբերյալ կայացված որոշումները. տեղեկացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից:

Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կատարված օրենսդրական փոփոխություններն ու լրացումները և դրանց հիման վրա՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ-ի որոշումները, վեր հանվել գոյություն ունեցող օրենսդրական և գործնական խնդիրները:

Արդյունքները թույլ են տվել դուրս բերել ԲԴԽ-ի որոշումներով դատավորների նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության տեսակները և արձանագրել նույն արարքի համար տարբեր դատավորներին տարբեր կարգապահական տույժերի ենթարկելու պրակտիկան ու խնդիրները:

Նշված խնդիրների արձանագրումը և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները էական են կայացված որոշումների հիմնավորվածության, ընտրված պատասխանատվության միջոցների համաչափության և կարգապահական պատասխանատվության ինստիտուտի արդյունավետ գործունեության տեսանկյունից։ Զեկույցը և եզրահանգումները կարևոր նշանակություն ունեն քննարկվող հարցի առնչությամբ պետության համապատասխան իրավասու մարմինների հետագա գործունեությունը առավել կանոնակարգված և նպատակային դարձնելու համար։

Սույն զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ:

Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի ուսումնասիրություն Մաս 1-ին

Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի ուսումնասիրություն Մաս 2-րդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում