Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ՇՄՆ-ում քննարկվել է Գերմանիայում էլեկտրալարերին թռչունների բախումը կանխելու փորձը

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վ․Կովալյովին և ծրագրի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ն․ Գրիգորյանին։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Հ․ Մարտիկյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։

Նախարարի տեղակալը ողջունել է գործընկերներին և նշել, որ նրանց կատարած այցը համընկել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների փուլին և Գերմանիայի բնության պահպանության միության հետ ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Ա․ Մազմանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և հակիրճ խոսել արդեն իսկ մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներից, խոսել նախարարության կողմից իրականացվող ծրագրերից, որոնք միտված են բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում բնության վրա մարդածին ճնշումը նվազեցնելուն։

Պարոն Կովալյովն ուրախությամբ փաստել է, որ նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման ոլորտում համընկնում են և կողմերը կարող են միավորել ջանքերն այդ ուղղությամբ։

Ներկայացնելով ընթացող բարեփոխումների գործընթացները՝ նախարարի տեղակալը կարևորել է սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ տարվող աշխատանքները, ներկայացրել, որ ամիսներ տևած ուսումնասիրությունների և իրականացված աշխատանքների արդյունքում նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է, և շուտով կմեկնարկեն դրանք չեզոքացնելու գործընթացները։

Անդրադարձ է կատարվել նաև մեկ այլ բնապահպանական խնդրի, պարոն Կովալյովը ներկայացրել է, որ Գերմանիայում հաջողությամբ կիրառվում է էլեկտրալարերին թռչունների բախումը կանխելու փորձը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել փորձի փոխանակման հնարավորությունները։

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել ոլորտի կայուն կառավարման և զարգացման վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում