Tuesday, 30 04 2024
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի

Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Ահմեդ Դավութօղլուի հետ

TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը գլխավորապես քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Նրանք գնահատական են տվել սիրիական վերջին զարգացումներին՝ դատապարտելով սիրիական բանակի գործադրած բռնություններն ու այդ կապակցությամբ սիրիական ղեկավարության որդեգրած դիրքորոշումը։ Քլինթոնն ու Դավութօղլուն քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ։

Իսկ այսօր Դավութօղլուն Էսքիշեհիրում, պատասխանելով լրագրողների՝ Սիրիային առնչվող հարցերին, հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի անհապաղ կյանքի կոչվեն այն հարցերը, որոնց շուրջ նա պայմանավորվածություն է ձեռք բերել Դամասկոսում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ.

«Առաջին օրերին կատարվեցին մի շարք դրական քայլեր։ Օրինակ՝ Համայից դուրս բերվեցին տանկերը, մեր լրագրողներին թույլ տրվեց այցելել այդ քաղաք։ Սակայն հետագայում՝ ուրբաթ օրվանից, դժբախտաբար, շարունակվեցին ռազմական գործողությունները։

Դրանց ընթացքում զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ։ Դա անթույլատրելի է։ Մենք պահանջել և պահանջում ենք ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Մենք սիրիական ղեկավարությանը կոչ ենք անում մեծ համբերատարություն դրսևորել սեփական ժողովրդի հանդեպ և չմեծացնել լարվածությունը։ Մարդկանց կորուստների կանխումն ավելի անհրաժեշտ է դառնում մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսին»։

Դավութօղլուն հայտարարել է, որ առաջիկա օրերին կշարունակեն իրենց շփումները՝ հանդես գալով Սիրիայի շուրջ հայտարարություններով։

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա Սիրիայի հարցի շուրջ Դավութօղլուի ու Քլինթոնի երրորդ հեռախոսազրույցն էր։ Մյուս երկու հեռախոսազրույցները նախորդել և հաջորդել էին Դավութօղլուի սիրիական առաքելությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում