Tuesday, 28 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

Խնդիրը օրհասական է դառնում. Կամ պատվաստվել, կամ թեստավորվել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի ՏերՍտեփանյանը

-ԵՄ-ն հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից: Մյուս կողմից հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում պատվաստումների հետ կապված խստացումները: Այս ամենն իրավիճակի վրա ազդեցություն ունենալո՞ւ է, թե ոչ: Ի՞նչն է պատճառը, որ քաղաքացիներին այդպես էլ չկարողացանք մոտեցնել պատվաստումների գործընթացին և ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:

-Խնդիրը մնում է արդիական և պահանջը, որ պետք է կամ պատվաստվել, կամ ամսական երկու անգամ թեստավորվել, արդեն օրհասական է դառնում: Որովհետև եթե այս տեմպերով շարունակենք, դա երկու միտում ունի. մի կողմից նպաստել վիրուսի տարածմանը, մյուս կողմից նպաստել վիրուսի մուտացիաներին: Այսինքն՝ ինչքան երկար վիրուսը շարունակի շրջանառել մարդկանց շրջանում, այնքան ավելի մուտացվելու է և այնքան պատվաստանյութերն այլևս չեն ազդելու: Այսինքն՝ կարիք է լինելու և պատվաստանյութի մոդիֆիկացիայի և նոր դեղաչափերի: Մենք պետք է գիտակցենք՝ ինչքան շուտ փորձենք հաղթահարել ու դուրս գալ այս վիճակից, այնքան դա բխում է մեր շահերից: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, երբ խնդիրը վերաբերում է հանրային առողջությանը, այլ ոչ թե մեկ անձի առողջությանը, այդտեղ մարդու իրավունքների ոտնահարում ես չեմ տեսնում: Եթե մարդը չի ուզում պատվաստվել, էլի դա մնում է իր իրավունքը, բայց այն, որ մարդը պետք է լինի անվտանգ համաճարակաբանական առումով իր շրջապատի համար, դա միանշանակ կարևոր է: Մենք նման դեպք ունեցանք համավարակի հենց սկզբում Էջմիածնում, երբ մարդը, ունենալով կլինիկական նշաններ, հավաքույթ էր կազմակերպել և վարակել բավականին մեծ թվով մարդկանց: Երբ որ խնդիրը դուրս է գալիս անձնական դաշտից և վերաբերում է հանրային առողջությանը, այստեղ պետական միջոցառումները խիստ անհրաժեշտ են դառնում:

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքը ոչ միանշանակ է, կա կասկածամտություն:

-Այստեղ ես մի քանի խնդիր եմ տեսնում:  Դրանցից մեկն անվստահությունն է մասնագիտկան կարծիքի նկատմամբ, որը Հայաստանում ունի և՜ օբյեկտիվ, և՜ սուբյեկտիվ  պատճառներ: Լրատվական հակատեղեկատվությունը, դավաճանական տարբեր տեսությունները, որոնք շատ ինտենսիվ տարածվում են սոցիալական ցանցերում, և այն մարդը, որը սկզբից տարակուսում է, կասկածում է, թե որքանով է ճիշտ պատվաստվելը, ավելի շուտ սկսում է հավատալ վատ հակատեղեկատվությանը, քան այն տեղեկատվությանը, որը գիտական հիմք ունի և բխում է մասնագիտական կարծիքից: Դրա համար միգուցե պարարտ հիմք է ստեղծում այն, որ հատուկենտ դեպքեր են արձանագրվում պատվաստվածների շրջանում: Դրանք, իհարկե, ունեն իրենց գիտական բացատրությունը, բայց մարդը, որ լսում է, որ պատվաստվածը ևս կարող է հիվանդանալ, արդեն սկսում է  կասկածել պատվաստման արդյունավետության վրա: Ի սզբանե ասվում էր, որ պատվաստանյութն արվում է ծանր դեպքերն ու մահերը կանխելու համար:

-Աշխարհում ևս արձանագրվել են դեպքեր, երբ պատվաստված մարդիկ հիվանդացել ու մահացել են: Սա որոշակի զգուշավորությո՞ւն է առաջացնում:

-Այդ դեպքերը խիստ հազվադեպ են, և մահվան դեպքը կովիդի հետ կապել առանց ուղեկցող հիվանդությունների, դա դեռ պետք է քննվի: Մենք ունենք փաստ, որ հիվանդացածը կրկին հիվանդանում է: Այսինքն՝ ոչ հիվանդացածը ունի լիարժեք երաշխիք կրկնավարակից ապահովագրված լինելու առումով, ոչ էլ պատվաստվածը: Բայց պատվաստվածի դեպքում վարկը գնում է ավելի թեթև և վարակվելու հավանականությունը փոքր է: Այսօր արդեն մենք դա կարող ենք պնդել: Սա կարող ենք քննարկել ավելի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակում, իսկ այն իրավիճակում, երբ օրական 15-16 մահ ենք ունենում, քննարկել, որոշել արդյունավետությունը, տարբեր հակասություններ ու փաստարկներ բերել, որ ես ինչ-որ ալերգիա ունեմ, ինձ պատվաստումը հակացուցված է, այս իրավիճակում բոլորովին տեղին չէ:

-Տեսակետ կա, որ պետք է բալանս գտնել անհատի ազատությունների և հանրության շահերի միջև, և չենք կարող ուղղակի մարդկանց պարտադրել պատվաստում: Համամի՞տ եք արդյոք նման տեսակետին:

-Ես բերեմ օրինակ, կատաղության օրինակը. երբ մարդը կատաղած շան կողմից ստանում է վնասվածք, մենք չենք քննարկում այդ մարդու կարծիքը, մենք անմիջապես պատվաստում ենք: Այդ մարդն ինքն է խնդրելով գալիս պատվաստման, որովհետև դա կյանք փրկելու հարց է: Իսկ այստեղ մենք գործ ունենք կյանքեր փրկելու հետ: Պարտադրելուն ես ամեն դեպքում դեմ եմ, բայց իրազեկել ու բերել գիտակցության, մենք անընդհատ պարտավոր ենք դա անել, չնայած տարբեր հակակարծիքների ենք առնչվում, անգամ անձնական վիրավորանքների է հասնում բանը: Բայց մենք պարտավոր ենք անընդհատ խոսել, իրազեկել, որպեսզի մարդիկ հասկանան, որ այդ պահին իրավիճակից դուրս գալու ելքը պատվաստումն է:

-Վիրուսը որքանո՞վ է մուտացիայի ենթարկվել, որքանո՞վ է հավանական, որ վիրուսի բռնկում կունենանք՝ հաշվի առնելով, որ ուսոմնական տարին մեկնարկել է:

-Մենք առայժմ խոսում ենք դելտա շտամի մասին, որը Հայաստանում ևս համարվում է դոմինանտ, բայց մենք,  ցավոք սրտի, չունենք այդպիսի մշտական մոնիտորինգ, սեկվենավորման առումով: Միգուցե մեզ մոտ ձևավորվում է մեր սեփական շտամը, որը նույնպես ունի առանձնահատկություններ: Մեզ մոտ այդպիսի գենոմային հետազոտություն մշտապես չի արվում, մեզ մոտ դա առավելապես ընտրողական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է աշխարհի մակարդակով մուտացիաներին, ապա դրանք կան: Այսպիսի մի դասակարգում ունի ԱՀԿ-ն. անհանգստացնող շտամներ, որոնց թվին են պատկանում ալֆա, բետա, գամմա և դելտա շտամները, իսկ կան նաև հետաքրքրություն ներկայացնող շտամներ, այսպես կոչված մյու, լյամդա, յոտա շտամները: Այսինքն՝ վիրուսը մշտապես ենթարկվում է մուտացիայի: Թե որ ուղղությամբ կգնա մուտացիան, դա արդեն իր առանձնահատկությունն է: Ինչքանո՞վ արագ մենք կապահովենք անընկալություն, որ այդ մուտացիաների համար տեղ չթողնենք, սա մեր խնդիրն է արդեն:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում