Tuesday, 07 05 2024
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել

Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը կմասնակցի նոյեմբերին նախատեսված 14-ի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գևորգ Փարսյանը.

«Ելնելով մեր ազգաբնակչության վստահությունից՝ որոշեցինք, որ մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին: Նման որոշում ենք կայացրել նաև Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակից ելնելով՝ նման պատասխանատու իրավիճակում չեմ կարող պարզապես լքել»,-ասաց Փարսյանը:

Համայնքապետը նաև մտավախություն հայտնեց, որ իշխանությունը, սպառնալիքների, մանիպուլյացիաների, մարդկանց մոլորության մեջ գցելով, ընտրությունների ընթացքում կփորձի խոչընդոտներ ստեղծել: Միևնույն ժամանակ զրուցակիցն ընդգծեց, որ բոլոր հնարավոր օրինական և բարոյական մեթոդներով պայքարելու են:

Հիշեցնենք, որ Փարսյանը Կապանի համայնքապետ է ընտրվել 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությունից հետո։ Ընդ որում՝ նրա մրցակիցը եղել է քպական Նարեկ Բաբայանը, այդուհանդերձ, չնայած հեղափոխության ֆոնին, անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել էր Նարեկ Բաբայանին: Գևորգ Փարսյանը 2018թ-ի ընտրություններին ստացել էր 10 507 ձայն, Նարեկ Բաբայանը՝ 8 499 ձայն: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022թ-ին, սակայն իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի նրան եւս մեկուսացնեն ու առանց հիմնավորման հրաժարական տվեցին Կապանի ավագանու 15 անդամներից 8-ը: Գևորգ Փարսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ դա արվել է «իրենից ազատվելու» և Կապանում նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով:

Կառավարության նախորդ նիստում որոշում կայացվեց նոյեմբերի 14-ին Կապանում կազմակերպել ՏԻՄ ընտրություններ։

Գևորգ Փարսյանն արձանագրեց, որ Կապանում հերթական ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ Կառավարության որոշումն օրենքի խիստ խախտում է։ Այն է՝ Կապանում պետք է անցկացվեն ոչ թե հերթական, այլ՝ արտահերթ ընտրություններ, քանի որ Կապանի ավագանին լիազորությունները վաղաժամ է դադարեցրել և ցրվել.

« Այս որոշումը, իմ կարծիքով, օրենքի խիստ խախտում է: Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ավագանու լիազորությունները վայր դնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը պետք է որոշում կայացնի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Այնուհետև, մեկ շաբաթվա ընթացքում ԿԸՀ-ն որոշում պետք է կայացներ՝ ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ: Ինչպես գիտեք, որոշված է ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ անցկացնել երեք օր՝ հոկտեմբերի 17,նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5, իսկ Կառավարությունն առաջնորդվել է ՏԻՄ օրենքով, որտեղ ասվում է, որ 20 օրվա ընթացքում որոշում է կայացվում ընտրություն անցկացնելու մասին, քանի որ ԸՕ-ն ավելի բարձր ուժ ունի, քան ՏԻՄ օրենքը, բնականաբար, պետք էր առաջնորդվել ԸՕ-ով:

Տրամաբանությունը հուշում է, որ եթե արտահերթ ընտրություններ են, ապա պետք է անցկացվեն ավելի շուտ՝ հոկտեմբերի 17-ին, օրվա մասին որոշում պետք է կայացնի ԿԸՀ-ն՝ ըստ ԸՕ-ի»,- նոյեմբերի 14-ին հերթական ընտրություններ նշանակելով՝ իշխանությունը հարմարեցնում է դա իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում