Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

էրդողանի հայտարարություններին հավատալը ֆանտաստիկայի ոլորտից է. Թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի հավատում Թուրքիայի նախագահ այն խոսքերին, թե Անկարան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետը կարծիք հայտնեց, որ Թուրքիան առաջվա պես շարունակում է իր թշնամական և նախապայմանների վրա հիմնված քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, և այդ հարցում, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Հետևաբար, այս իրավիճակում կարծել, որ Անկարան գործնական քայլեր կանի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, Չաքրյանի կարծիքով՝ ֆանտաստիկայի ոլորտից է:

«1991-ից ի վեր Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար երեք նախապայման է առաջադրել, որոնք անհարիր են միջազգային պրակտիկայում: Դրանցից մեկը՝ չհիշատակել 1915-ի մասին, երկրորդ՝ ստիպել սփյուռքահայությանը, որ դադարեցնեն Թուրքիայի դեմ ուղղված իրենց գործունեությունը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը, և երրորդ՝ ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը: 1991 թվականից ի վեր բազմաթիվ կառավարություններ են փոխվել, նախապայմանները մնացել են նույնը, պարզապես ձևակերպումներն են փոխվել: Այսինքն՝ մտածել, որ Էրդողանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, իրատեսական չէ», – ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիան իրական ցանկություն չունի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ պանթուրքիստական իր «վաղեմի երազանքի» պատճառով, որն է՝ Մեղրիով կապվել Ադրբեջանի հետ:

«Քանի դեռ այդ առաջադրանքը չի իրականացել՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի», – կարծում է Չաքրյանը:

Մասնագետի խոսքով՝ ըստ էության, ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ Թուրքիայի թշնամական քաղաքականության մեջ, որը նախորդ տարի ամենավառ կերպով դրսևորվեց Արցախի դեմ սկսված պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված ռազմական ու քաղաքական անվերապահ աջակցությամբ:

«Թուրքիան առաջվա պես շարունակում է խրախուսել Ադրբեջանին: Ժամանակին, երբ Դավութօղլուն արտգործնախարար էր, քաղաքական կուրս էր վերցրել՝ «բոլոր հարևանների հետ առկա հակասությունները զրոյականի» հասցնելու մասին: Բայց այսօր Թուրքիան չունի մի հարևան, թերևս բացառությամբ Վրաստանի, որի հետ չունենա խնդիրներ: Այսինքն՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը վերածվել է «զրո հարևան առանց խնդիրների»: Ի՞նչ եք կարծում՝ այս պայմաններում Հայաստանի հետ ինչպե՞ս պիտի վարվի, երբ նույնիսկ արաբական երկրների հետ չի կարողանում նորմալ հարաբերություններ պահպանել: Հետևաբար, Էրդողանի ասածներին հավատալը ավելի քան ֆանտաստիկա կլինի», – ասաց Հակոբ Չաքրյանը:

Օգոստոսի 18-ին հրապարակվեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որի «Արտաքին քաղաքականություն» բաժնում կա ենթակետ նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ծրագրից պարզ է դառնում, որ այս հարցում Հայաստանի կառավարությունը մնում է իր նույն դիրքորոշմանը՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների:

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր:

Օգոստոսի 27-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից:«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Օգոստոսի 29-ին լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա: Միաժամանակ Էրդողանը ակնարկել է, թե «անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի»:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ՝ հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում