Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Այս ընդդիմությունը մեր երկրին, իշխանությանը թշնամաբար է վերաբերում. Մեզ ԱԺ նոր ընտրություններ են պետք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։

Պարոն Առաքելյան, Ադրբեջանը ոչ մի կերպ չի հանդարտվում Սահմանին։ Մեկ շաբաթվա մեջ մենք երկու զոհ ու վիրավոր ունեցանք։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը ու Հայաստանի անելիքները որոնք պետք է լինեն։

-Մենք ունենք թշնամի, որը, այո, չի հանգստանում։ Իրեն թվում է, որ Արցախում հաղթել է, կհաղթի նաև Հայաստանում։ Բայց ինքը չարաչար սխալվում է  այդ հարցում։ Եթե  վարձկանները, Թուրքիան չլինեին, ինքը Արցախում էլ հաղթանակ չէր ունենա։ Այո, մենք ժամանակավոր պարտվել ենք, դա ցմահ պարտություն չէ։ Թող հիմա էլ առուն չթռած հոպ չանի։ Պարզապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակից  շատ մարդիկ են օգտվում, այդ թվում՝ Ադրբեջանը։ Եթե Հայաստանը միակամ լիներ, բոլորը միասին լինեին, ընդդիմություն-իշխանություն նման տարանջատում չլիներ, անգամ Ռուսաստանը իր վերաբերմունքը կփոխեր Հայաստանի նկատմամբ։ Թուրքիան էլ մի կողմից տեսնում է, թե Հայաստանի վիճակը ինչ է, տեսնում է, որ Հայաստանի ընդդիմությունը իր երկրին վերաբերում է որպես թշնամի պետության, դրա համար էլ ձեռքերին ազատություն է տվել, բայց մենք սա այսպես չենք թողնի։ Մենք ամեն ինչ կանենք երկուսի ախորժակն էլ զսպելու համար։ Պարզապես մարդիկ պետք է  պատրաստակամ լինեն, զենք վերցնեն ու ճիշտ վարվեն։ Հիմա տեսեք եռամսյա զորավարժանքներ են, մարդիկ դրանցից չպետք է խուսափեն, զինվորականները տարբեր մարդկանց չազատեն այդ զորավարժանքներից։ Եթե ամեն ինչ ճիշտ ձևով արվի, հաստատ մենք  պատրատս կլինենք ամեն ինչի։

-Այսինքն Դուք դրակա՞ն եք վերաբերում ՊՆ-ի հայտարարած եռամսյա զորավարժանքներին։

-Այո, միանշանակ դրական քայլ է։ Մենք պատերազմող երկիր ենք, մեզանից յուրաքանչյուրը պետք է զենք բռնել իմանա, պետք է պատրաստ լինի։ Բա մենք պետք է մեր երկիրը պաշտպանենք։ Մենք չենք կարող ուրիշի վրա հույս դնել։ Կրկնում եմ՝ եթե այդ զորավարժանքները ամեն ինչ ճիշտ ձևով արվի, մարդիկ չխուսափեն, չազատվեն դրանցից, պետությունն էլ անհրաժեշտ սոցիալական երաշխիքները ստեղծի, ապա դրա արդյունքը միանշանակ դրական կլինի։

-Պարոն Առաքելյան, իսկ բացի պատերազմին պատրաստվելուց՝ Հայաստանի անելիքները որոնք պետք է լինեն։ Չպե՞տք է առաջնահերթ դիվանագիտական հարթությունում աշխատանքներ տարվեն պատերազմից խուսափելու համար։

-Առաջին հերթին մենք պետք է բանակը ոտքի կանգնեցնենք, բանակը արդիական զենքերով զինելը պետք է առաջնահերթ լինի։ Ռուսաստանը զենք տվել է արդեն ու դա ցնցումների մեջ է գցել Ալիևին ու նա արդեն մրմռում է, թե ինչի է ռուսը Հայաստանին զենք տալիս։ Այո, ես չեմ ուզում պատերազմ լինի։ Պատերազմը լավ բան չի։ Այո, դիվանագիտական ճանապարհով դրա հնարավոր պատճառները պետք է չեզոքացվեն։ Բայց եթե ճար չկա, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի։

Դուք իրավացիորեն նշեցիք, որ պատերազմական այս վիճակին զուգահեռ մեր իշխանությունն ու ընդդիմությունը միակամ չեն։ Տեսնում ենք նորընտիր Ազգային ժողովում ինչ մթնոլորտ է, ինչ բառապաշար ու ելույթներ են։ Դուք հետևո՞ւմ եք այդ նիստերին ու ինչ դիտարկումներ ունեք։

-Այո, հետևում եմ ու հիասթափված եմ։ Ինչպես ասում են՝ թուրքը տեսնում ուրախանում է։ Իրենք մեր երկրին, իշխանությանը թշնամաբար են վերաբերում։ Պատերազմից հետո թուրքը ոչ եկել նստել էր Սև լճի վրա, ոչ՝ Վարդենիսի լեռներում։ Բայց մեր տականք ընդդիմությունը այնպես արեց, որ թուրքը գա ու նստի այդ բարձունքների վրա։ Ես ուղակի  եթե այս իշխանության տեղում լինեի, այս ընտրությունները կհամարեի չեղյալ ու նոր ընտրություններ կնշանակեի։ Էդ ԱԺ-ում նստած թշնամիները 2 տոկոսից ավել էլ չէին հավաքի։ Շատ կուզենայի նոր ընտրություններ լիներ։

Բայց կարծես թե ազատ, արդար ընտրություններ են եղել ու նրանք հավաքել են այդքան ձայն։ Դուք վերապահո՞ւմ ունեք ընտրությունների վերաբերյալ։

-Այո, արդար ընտրություններ եղել են, ուղակի դրանց ընտրողները կաշառքով են ընտրել։ Ու հիմա ես հաստատ համոզված եմ, որ այդ նույն փողով ընտրողները հիասթափված են իրենց կատարած ընտրությունից ու եթե նոր ընտրություն լիներ, այդ մարդիկ հաստատ դրանց ձայն չէին տա։ Ու այդ երկու ուժից ոչ մեկն էլ Ազգային ժողով չէր մտնի ու մենք խայտառակ չէինք լինի։ Հազար հարց կա ԱԺ-ում քննելու, բայց մենք տեսնում ենք, որ ԱԺ-ն չի աշխատում, օրենքներ չի ընդունում։ Սրանք դրած առավոտից իրիկուն իրենց կեղտոտ սպիտակեղենն են քրքրում։ Դա անշնորք, կեղտոտ պահվածք է։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Կրկնում եմ՝ ես սրանց ներքին թուրք եմ ասում ու համարում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում