Tuesday, 30 04 2024
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի

Ակտիվ ու նախաձեռնող. Հայաստանի հավերժական խնդրի առաջ այժմ էլ Փաշինյանն է

Կառավարության նիստում կառավարության գործունեության հնգամյա ծրագրի քննարկմանը, որը պետք է ներկայացվի ԱԺ հաստատմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է իրականացնի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն, աշխատելով բոլոր երկրների և կազմակերպությունների հետ: Իր ձևակերպման մեջ միտքը հույժ կարևոր է, սակայն իրական քաղաքականության ռեժիմում այն իմաստավորվում է միայն գործողությունների վերածվելու պարագայում: Այստեղ արդեն առաջանում են բարդությունները, կապված այն հանգամանքի հետ, որ բոլոր ուղղություններով Հայաստանի ակտիվ ու նախաձեռնողական քաղաքականությունը բախվում է մեկ ուղղությամբ խանդի՝ Ռուսաստան:

Մեղմ ասած խանդի, քանի որ բանը լոկ խանդը չէ, կամ խանդը քաղաքական կատեգորիա չէ, ինչպես կասեր նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը: Բանն այն է, որ Հայաստանը բախվում է Ռուսաստանի արգելքներին, որը Հայաստանի ակտիվ ու նախաձեռնողական քաղաքականությունը դիտարկում է իբրև «փախուստ» իր ազդեցության գոտուց: Այդ խնդրի առաջ Հայաստանը կանգնել է ամբողջ հետխորհրդային շրջանում, դրան յուրովի բախվել են թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ նախագահները, բախվում է թե Նիկոլ Փաշինյանը: Իսկ Ռուսաստանի արգելք ասվածը որպես կանոն վերաբերում է Հայաստանի անվտանգության հարցերին, լինի անմիջապես ֆիզիկական, թե տնտեսական, կամ անգամ հոգեբանական անվտանգության տիրույթներ: Ինչպե՞ս լուծել այդ հարցը, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանն ըստ էության բաց է թողել հարցը լուծելու մոտ երեք տասնամյակ, և ունի իհարկե գլխավոր խնդիրը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտ, որտեղ հիմնավորապես սրվում է Ռուսաստանի անվտանգային աջակցության կարիքը, հատկապես այն դեպքում, երբ Հայաստանը բացի դիվանագիտական բնույթի հայտարարություններից, չունի ավելի գործնական և առարկայական համարժեք բնույթի աջակցության մասին այլ հավաստիացում:

Եվ ընդհանրապես, Հայաստանի համար սկզբունքորեն անընդունելի և վտանգավոր է վերածվել Ռուսաստան-Արևմուտք դիմակայության գոտու, առավել ևս իր քայլերով «սադրել» այդպիսի դիմակայություն, որոշելով մի տեղից անցնել մյուսը: Ահա այդ բարդ միջավայրում Հայաստանը պետք է կառուցի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն բոլոր կարևոր ուղղություններով, ինչը ուղղակի հրամայական է՝ առավել ևս այլընտրանքների, հավելյալ կարողությունների ձևավորման առումով, և մյուս կողմից նաև, ինչպես նկատեցինք, բախվում է Ռուսաստանի խնդրին: Այստեղ է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է դառնում ներքին ռեսուրսների արագ, դինամիկ, հնարավորինս ընդգրկուն գեներացիան: Դա ենթադրում է ոչ միայն Հայաստանում քաղաքական-գաղափարական մրցակցային ներքաղաքական կյանքի, համակարգի ձևավորում, այլ նաև համահայկական ռեսուրսի ներգրավում, օգտագործելով սփյուռքյան հնարավորությունները: Չլինի ակտիվություն ու նախաձեռնողականություն այդ հարցում, գործնական արդյունավետություն չի ստանա արտաքին քաղաքականության ակտիվությունն ու նախաձեռնողականությունը, որովհետև դրա համար պետք է ներքին կարողությունների ընդլայնումով ընդլայնվի արտաքին հնարավորությունների շրջանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում