Tuesday, 07 05 2024
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանի և ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ այցելել է Պարեկային ծառայություն

Պարեկային ծառայության մեկամսյա գործունեության արդյունքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերի հետ աշխատանքային այց է կատարել Պարեկային ծառայություն: Ներկա են եղել նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ոստիկանության ու նախարարության ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, այցի ընթացքում ամփոփվել են ծառայության մեկամսյա գործունեության արդյունքները, հիմնական ձեռքբերումները, ներառյալ՝ հանրային կարծիքը ծառայության վերաբերյալ։ Քննարկվել են նաև նոր ծառայության հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, ոստիկանության և նախարարության կողմից ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։

Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան և ԵՄ գործընկերներին հետևողական աջակցության ու ներգրավման համար։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարին իրավիճակում քաղաքացիներին օգնության հասնող, բարեվարք և մասնագիտացված արտաքին ծառայության կայացումը Կառավարության համար առաջնահերթ նպատակ է ոստիկանության ոլորտում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ճանապարհին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ դեսպան Թրեյսին շեշտել է, որ Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին և, ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին, ապահովել պարեկային ոստիկանների ուսուցումը։ «Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը»,- նշել է դեսպան Թրեյսին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցության տրամադրումը Հայաստանին արդարադատության և ոստիկանական բարեփոխումների ոլորտում։ «ՀԸԳՀ-ի շրջանակներում ԵՄ ուրախ է աջակցելու Հայաստանի Պարեկային ծառայությանը, այդ թվում՝ ոստիկանական ավտոմեքենաներով ծառայության հագեցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պարեկային ծառայության ղեկավարությունը հյուրերին ներկայացրել է ծառայության ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական ու ծրագրային ապահովվածությունը, ինչպես նաև պարեկների տեխնիկական ու համազգեստային հագեցվածությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության ընդլայնմանը դեպի Շիրակ և Լոռու մարզեր, ընդունելության ընթացքին և ժամանակագրությանը։ ԱՄՆ դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել պարեկային ծառայությունը ամբողջ հանրապետությունում ներդնելու և ոստիկանության ոլորտի բարեփոխումները հետևողական իրականացնելու հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում