Sunday, 12 07 2026
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Իսկ Զասը կհամարձակվի՞ գնալ սահման, թե՞ Ալիևը չի գնահատի Լուկաշենկոյի խոնարհումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը նրան է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը, նաև Նախիջևանի ուղղությունից ադրբեջանական պարբերական սադրանքները: Ստանիսլավ Զասը, ինչպես հայտնի է, Հայաստան է այցելել օգոստոսի 9-10-ը: Այդ իմաստով, հատկապես Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը սահմանային իրադրության առնչությամբ տեղեկություն ստանալու ֆոնին, թերևս հետաքրքիր հարց է առաջանում՝ Ստանիսլավ Զասը կունենա՞ հայ-ադրբեջանական սահմանագոտու այդ հատվածներ այցելելու և, օրինակ Հայաստանում Իրանի, ԱՄՆ դեսպանների օրինակով իրադրությանը տեղում ծանոթանալու քաղաքական համարձակություն:

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Գեղարքունիքի մարզի սահմանագոտի էին այցելել նախ Հայաստանում ԱՄն դեսպան Լին Թրեյսին, իսկ հետո էլ Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը: Անշուշտ, նրանց սահմանային այցերը բոլորովին չեն կարող միարժեք մեկնաբանվել իբրև հայկական դիրքորոշումների անվերապահ պաշտպանություն: Սակայն այդուհանդերձ դրանք ուշադրության արժանի այցեր են, որոնց ֆոնին էլ թերևս հետաքրքրության է արժանի, թե ինչ կանի Զասը՝ կհամարձակվի՞ այցելել հայ-ադրբեջական սահմանագոտու լարվածության որևէ հատված, Սյունիքում, կամ Գեղարքունիքում, և գոնե այդպիսով թեկուզ խորհրդանշական իմաստով ցույց տա, որ Հայաստանը ներգրավող ռազմա-քաղաքական դաշինքի ներկայացուցիչ է:

Թե Զասն իրականում այդ դաշինքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ներկայացուցիչն է, որը մի քանի օր առաջ Մինսկում ընդունել էր Բաքվի դեսպանին և քաղաքական իմաստով գրեթե մինչև գետին խոնարհվել Ալիևի առաջ, նրան ներկայացնելով ռեգիոնալ խաղաղության «աղավնի», ակնկալելով թերևս, որ Ալիևը շռայլ կգտնվի այդ հաճոյախոսությունն ու խոնարհումը գնահատելիս: Եվ, եթե Բաքվում ռազմական կրթություն ստացած Բելառուսի ներկայացուցիչ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում հանկարծ այցելի հայ-ադրբեջանական սահմանագոտի, ապա Ալիևը կարող է նեղանալ: Իսկ Ալիևի տրամադրության վրա ՀԱՊԿ առաջնորդները դողում են վաղուց, ինչի ամոթալի վկայություն էր դեռևս 2016 թվականի քառօրյան, երբ Ալիևին չնեղացնելու համար նրանք նեղացրին Հայաստանին և չեղարկեցին Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում