Tuesday, 07 05 2024
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը

Կարեն Անդրեասյանը լինի, թե Բադասյանը, եթե չկա քաղաքական կամք,  չեմ պատկերացնում իրական բարեփոխումները

Հայաստանում կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը, որտեղ կան նաև նոր անուններ: Մասնավորապես, արդարադատության նախարար է նշանակվել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ Վահագն Խաչատրյանը: Նախօրեին արդարադատության  նախարարությունում ներկայացնելով Կարեն Անդրեասյանին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց պատկերացումները և ընկալումները պիտի համապատասխանեն նաև այն տեսլականին, որ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները. «Իհարկե, այն ճանապարհը, որ մինչ այսօր անցել ենք, հեշտ չի եղել և շարունակությունն էլ հեշտ չի լինելու: Այստեղ, իսկապես, հետևողականություն է հարկավոր: Բայց նաև չմոռանանք, որ արդարադատության համակարգը շատ մեծ է՝ քրեակատարողական դատավարություն, ԴԱՀԿ, ՔԱԿՀ և այլն: Պարոն Բադասյանի առաջարկած քրեակատարողական ծառայության նոր մոդելը շատ հետաքրքիր է և առաջիկայում այդ թեմայի շուրջ մանրամասն պիտի խոսենք»,-ասել է նա: Փաշինյանը նաև նշել է, որ արդարության և արդարադատության ներկայության զգացումն ամենակարևոր խնդիրներից է, որ ժողովուրդն իշխանություններին առաջադրել է դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակ:

Իսկ որքանո՞վ է իշխանությունն այս երեք տարիների ընթացքում արդարացրել այն սպասումները, որ ուներ հասարակությունը հեղափոխական իշխանությունից մասնավորապես, արդարադատության ոլորտում: Արդյոք այս ոլորտում իրականացված փոփոխությունները բավարարում են հասարակությանը և արդյոք նոր նախարար նշանակված Կարեն Անդրեասյանը կկարողանա իրական և շոշափելի փոփոխություն իրականացնել, որը չի արվել նախորդ տարիների ընթացքում:

Այս խնդիրներին անդրադառնալով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցն ասաց. «Ես կարծում եմ, որ հերթական անգամ շատ գեղեցիկ փաթեթավորում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը: Մենք առայժմ չունենք արդյունքներ արդարադատության ոլորտում: Ես այդ մեղքը չեմ հասցեագրում նախորդ նախարարին և հաջորդ հնարավոր մեղքերի մեջ էլ Կարեն Անդրեասյանի բաժինը շատ փոքր կլինի, որովհետև իրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են քաղաքական որոշումներ և քաղաքական կամք: Ինչ ծավալի հրահանգ ստանում են, այդ ծավալի էլ կատարում են, հետևաբար  Կարեն Անդրեասյանը լինի, Բադասյանը լինի, թե մեկ ուրիշը, եթե չկա քաղաքական կամք, ես չեմ պատկերացնում իրական բարեփոխումները»:

Նա նաև հավելեց, որ Կարեն Անդրեասյանը շատ հետաքրքիր գործառույթ կարող է ունենալ. «Ժամանակին երբ ՄԻՊ-ի աղմկահարույց զեկույցը եղավ, որից հետո Անդրեասյանը ստիպված եղավ լքել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, մինչև հիմա նա իրեն այնքան պաշտպանված չի զգում, որ չի հայտարարում, թե ովքեր են եղել ճնշում գործադրողները: Ես կարծում եմ, որ նա հիմա պետք է հետևողական լինի և  իր հրապարակած զեկույցի հետքերով որոշակի գործողություններ իրականացնի: Բայց քանի որ մինչև էսօր Կարեն Անդրեասյանը իրեն այնքան ապահով չի զգում, որ հայտարարի, թե ովքեր են եղել իր դեմ ճնշում գործադրողները, ես չգիտեմ՝ ինքը պաշտպանված կզգա՞ իրեն բարեփոխումների նվազագույն գործողություններ իրականացնելու համար: Ամեն դեպքում ես իրեն հաջողություն եմ մաղթում, համբերություն եմ մաղթում, քանի որ մենք երկար ու դժվար ճանապարհ ունենք իրար հետ անցնելու»,-ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով արդարադատության ոլորտում ձեռքբերումներին, նա ասաց. «Անգամ եթե շատ փոքր հաջողություններ մենք ունեցել ենք, ես  նորից պետք է վերադառնամ իմ այն մտքին, որ այն ծավալի հնարավորությունը, որ ունեցել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դա չի օգտագործվել: Պատկերավոր լինելու համար ասեմ, որ եթե հեղափոխությունը հնարավորություն էր տալիս 100 միավոր փոփոխություն ու գործողություն իրականացնել,  մենք իրականացրել ենք 2-3-ը: Մնացածը մենք բաց ենք թողել և ես վախենամ, որ ոչ թե դժվար կլինի, այլ շատ դժվար կլինի հիմա գնալ լուրջ փոփոխությունների: Ու ոնց հասկանում եմ, այս բոլոր խոստումները, որ կլինի վեթինգ, որ կլինի փոփոխություն, կլինի համակարգերի մաքրում, չեն լինելու: Ես ճանապարհը չեմ տեսնում, թե իրենք ոնց են պատկերացնում փոփոխությունների հասնելը առանց լուրջ, խորքային, բովանդակային փոփոխությունների»:

Նինա Կարապետյանցը կարծում է, որ անձերից շատ բան է կախված. «Շատ կարևոր է, թե ովքեր են ստանձնում քաղաքական որոշումների իրականացումը, որովհետև կարող են լինել և բազմաթիվ այդպիսի կերպարներ կան, որոնք հետևողականորեն անում են հակառակը: Տպավորություն է ստեղծվում, որ գործ են անում, բայց իրականում տանում են տապալման: Այնպես որ նախնական փուլում, երբ մենք դեռ չունենք ինստիտուցիոնալ կառույցներ, ցավոք սրտի, այո, անձերից շատ բան է կախված: Բայց փոփոխությունների առումով մենք քաղաքական որոշումների անհրաժեշտություն ունենք: Ցավոք, այդպիսի որոշում չկա, և ես կարծում եմ, որ դա բոլորովին պատահականություն չի, դա պայմանավորվածության արդյունք է: Եթե չլիներ 2018-ից հետո արդարադատության ոլորտը չբարեփոխելու պայմանավորվածություն, մենք այսօր խորհրդարանում չէինք ունենա այս կազմը: Միայն արդարադատության ոլորտը չբարեփոխելը ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ կարողացան որոշ անձինք հայտնվել խորհրդարանում: Եվ դա միանշանակ իշխանությունների մեղավորությունն է: Ուրիշ ոչ ոք դրանում մեղավորություն չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում