Wednesday, 22 07 2026
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Ադրբեջանին պետք էր տեղը դնել, և Մեդվեդևը այդ գաղափարը փոխանցեց Ալիևին

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:


– Պարոն Բաբայան, նախօրեին կայացավ Մեդվեդև-Ալիև հանդիպումը, և կան կարծիքներ, որ այսուհետ լինելու են երկկողմ հանդիպումներ և եռակողմ հանդիպումներ չեն լինի՝ մինչև Ռուսաստանը կողմերի հետ առանձին-առանձին չճշտի իրենց դիրքորորշումները: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ կարծիքները, և երկկողմ հանդիպումն, ըստ Ձեզ, ի՞նչ էր նշանակում:


– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը փոխելու է եռակողմ հանդիպումների ձևաչափը, ուղղակի Մեդվեդև-Ալիև հանդիպումն ուրիշ հարթության մեջ պետք է տեսնել, ինչպես նաև պետք է դիտել Մեդվեդևի նախօրոք արված մի հայտարարության ներքո, երբ նա ասաց, որ նույնիսկ անվերջ բանակցություններն ավելի գերադասելի են, քան պատերազմական գործողությունների վերսկսումը: Հետևաբար՝ Մեդվեդևն Ալիևին կանչել է հատուկ, որպեսզի և՛ Ռուսաստանի պաշտոնական դիրքորորշումը ներկայացնի, և՛ միջնորդ երկրների, որ պատերազմական գործողություններն անթույլատրելի են, և Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունն անընդունելի է՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ միջազգային հանրության համար: Իմ կարծիքով՝ այդ հանդիպման ամենամեծ շեշտադրումը հենց դա է եղել:


– Մեդվեդևի նույն այդ հայտարարության մեջ ասվում է, որ այն, ինչ 2008թ. տեղի ունեցավ Աբխազիայում և Հարավային Օսիայում պետք է «մեծ դաս» լինի Ադրբեջանի և Հայաստանի համար: Ձեր գնահատմամբ ի՞նչ էր ուզում սրանով ասել Մեդվեդևը, և ո՞ւմ էր ուղղված այս հայտարարությունը:


– Սա և դիվանագիտական, և քաղաքական հայտարարություն էր և առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանն է խոսում պատերազմական գործողությունների վերսկսման մասին, բայց Ռուսաստանի նախագահը, դիվանագիտական քայլ կատարելով, թողել է հետդարձի ճանապարհ և միայն Ադրբեջանին չի մեղադրում, այլ Հայաստանի անունն էլ է նշում, որպեսզի Ադրբեջանի համար հնարավորություն ստեղծի նորից փրկվելու համար: Սա է խնդիրը, բայց ես որևէ կասկած չունեմ, որ այդ հայտարարությունն ուղղված է հենց Ադրբեջանին, որովհետև հենց այդ պետությունն է  իր նախագահի, իր բարձրագույն իշխանության շուրթերով խոսում պատերազմական գործողությունների վերսկսման մասին, այն, ինչ արեց Վրաստանը 2008թ.:


– Իսկ Մեդվեդև-Սարգսյան հանդիպման կայացման հավանականությունը մե՞ծ է:


– Մեծապես տարբերություն չկա, թե այդ հանդիպումը կլինի, թե՝ ոչ: Ինձ թվում է, որ կարևոր մեսիջը, որը Ռուսաստանը պետք է ասեր այս գործընթացում արդեն ասել է հենց Իլհամ Ալիևին, քանզի նա է աքլորացած ձևով փորձում ինչ-որ քայլեր կատարել: Այժմ առավել հավանական է եռակողմ հանդիպումը: Այս պահի դրությամբ ամենամեծ ասելիքը, որ միջազգային հանրությունը պետք է ասի վերաբերում է Ալիևին, որ վերջինս մտնի կառուցողական հունի մեջ, իսկ Հայաստանին տեղը դնելու կարիք այս պահին չկա, Ադրբեջանին պետք էր տեղը դնել, և Մեդվեդևը ինչ-որ կերպ այդ գաղափարը փոխանցեց Ալիևին: 


– Պարոն Բաբայան, շաբաթներ առաջ Մեդվեդևի հղած ուղերձը Սարգսյանին և Ալիևին արդեն ստացել է իր պատասխանը, և փորձագիտական շրջանակների կարծիքով հայկական կողմը բացասական է պատասխանել Մեդվեդևի ուղերձին: Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն եղած կլինի Հայաստանի պատասխանը:

– Կարծում եմ՝ այդ ուղերձի պատասխանի փիլիսոփայությունը նույն Հայաստանի պետական մոտեցման մեջ է կայանում, որևէ այլ բան ՀՀ նախագահը չէր կարող ասել: Իսկ Հայաստանի պետական մոտեցումը բոլորին հայտնի է` հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, Արցախի անմիջական մասնակցությամբ և չի կարող վերադարձ լինել 88 թ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում