Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Վրաստան ճանապարհորդելու կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարության հանձնարարականը նորություն չէ և կապված է COVID վարակի տարածման հետ. ԱԳՆ

ԱՄՆ պետքարտուղարությունը համակարգված կերպով նախազգուշացնում է իր քաղաքացիներին այս կամ այն ​​երկիր մեկնելու հետ կապված ռիսկերի մասին, և զարմանալի չէ, որ Covid-19-ի ֆոնին նման նախազգուշացում է տրվում Վրաստանի կապակցությամբ,- այս մասին նշված է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ:

«ԱՄՆ պետքարտուղարության՝ Վրաստան մեկնելու կապակցությամբ հանձնարարականը, ըստ որի՝ Վրաստան մեկնելը ցանկալի չէ, իրականում նորություն չէ և կապված է կովիդ վարակի տարածման հետ: Covid-19-ի ֆոնի վրա Վրաստանին շնորհվել է չորրորդ մակարդակ, որով ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Վրաստան մեկնելուց:

Հարկ է նշել, որ այս կոնկրետ հանձնարարականը տեղադրված է պետքարտուղարության կայքում հունիսի 16-ի դրությամբ և այդ ժամանակվանից Վրաստանի կարգավիճակը չի փոխվել: Պետք է հստակ նշել, որ այս նախազգուշացումը կապված է Covid-19-ի հետ, որը հստակորեն բացատրվում է պետքարտուղարության կայքում: ԱՄՆ պետքարտուղարությունը համակարգված կերպով նախազգուշացնում է իր քաղաքացիներին այս կամ այն ​​երկիր մեկնելու վտանգների մասին, և զարմանալի չէ, որ նման նախազգուշացում է տրվում Վրաստանի կապակցությամբ»,- ասվում է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հայտարարության մեջ:

Ինչպես նշում են ԱԳ նախարարությունում՝ պետքարտուղարության կայքում նաև հստակ նշված է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններ մեկնելուց՝ այդ տարածքներում հանցագործության, քաղաքացիական անկարգությունների և ականների հետ կապված ռիսկերի պատճառով:

«Պետք է նշել, որ Վրաստանը միակ երկիրը չէ, որտեղ պետքարտուղարությունը ճանապարհորդության հարցերով նման առաջարկություն է ուղղում իր քաղաքացիներին: Դուք կհանդիպեք նմանատիպ առաջարկությունների, այդ թվում ՝ եվրոպական երկրների մասով»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում