Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իրավիճակը ստանդարտ չէ․ ՆԱՏՕ-ն կդրսևորի՞ Հայաստանին մենակ չթողնելու համոզիչ կամք

Օրերս Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին մասնակցող ամերիկյան ստորաբաժանումներին պատկանող ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը։

Միացյալ Նահագների ԶՈՒ 173-րդ դեսանտային բրիգադին և ռազմական ոստիկանության 18-րդ բրիգադին պատկանող տեխնիկան Փոթի նավահանգիստ է հասցվել ռումինական Կոնստանցա քաղաքից։ «Agile spirit 2021» անվանումը կրող զորավարժությունները մեկնարկելու են հուլիսի 26-ին։

Դրանց մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունները ներկայացնող ավելի քան 2 հազար զինծառայող։ Զորախաղերին մասնակցող ամերիկացի զինվորականների թիվը, ըստ վրացական աղբյուրների, 700 հոգի է։ Զորավարժությունների մասնակիցների թվում են լինելու նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Հայաստանի մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Ըստ ամենայնի Հայաստանը նախորդ տարիների նման չի մասնակցի այս կարևոր միջոցառմանը։

Նախ այն մասին, թե ինչ է «Agile Spirit»-ը։

2011 թվականից հաստատված ամենամյա վրաց-ամերիկյան «Agile Spirit» զորավարժությունների անցկացման իրավական հիմքը հանդիսանում էր ԱՄՆ-Վրաստան Ստրատեգիական Գործընկերության խարտիան, որը ուժի մեջ է 2009 թ. հունվարից։ Ելնելով այն հանգամանքից, որ այս փաստաթղթով Միացյալ նահանգները պարտավորվում էր բարձրացնել Վրաստանի անվտանգությունը, պաշտպանունակությունն ու ՆԱՏՕ-ի այլ ուժերի հետ փոխգործակցության արդյունավետության մակարդակը, առաջ քաշվեց այս ձևաչափի ամենամյա զորավարժություններ իրականացնելու անհրաժեշտությունը։

2012-2013 թթ. «Agile Spirit»-ն արդեն իսկ ուներ բազմազգ զորավարժության կարգավիճակ, որին կարող էին մասնակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամ և գործընկեր երկրները։ Սակայն Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմի անեքսիայից հետո Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի Նյուպորտի 2014 թվականի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանի համար ընդունվեց այսպես կոչված «Առարկայական ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը» և Միացյալ նահանգների առաջարկով «Agile Spirit» զորավարժությունները, որպես ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող լրացուցիչ ջանք, դրվեցին ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի ինստիտուցիոնալ ենթակայության և հաշվետության տակ։

2016-ին Վրաստանին տրամադրված աջակցության վերաբերյալ Սպիտակ տան կայքէջում ներկայացված հաշվետվության մեջ կարդում ենք, որ Միացյալ Նահանգները «Agile Spirit» զորավարժությունները միացրել է ՆԱՏՕ-ին, իսկ նույն թվականի ՆԱՏՕ-Վրաստան Հանձնաժողովի մեջ իրականացված 2015-2016 թվականների միջոցառումների շարքում «Agile Spirit» վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժությունները ներկայացված են որպես ՆԱՏՕ-ի զորավարժություններ։

Այս առիթով հիշարժան է Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկինի օրերս Երևանում արած հայտարարությունը, ըստ որի ՆԱՏՕ-ն բաց է Հայաստանի հետ գործակցության համար, բայց նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, թե որ ոլորտներում է Երևանը պատրաստ գործակցել: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է գործակցության ընդհուպ ռազմական ոլորտում:

Հայաստան-ՆԱՏՕ գործակցության համար ռազմական ոլորտում աշխատանքը նորություն չէ: Այդ աշխատանքը բավականին ինտենսիվ բնույթ է կրել 2000-ականների սկզբին, քանի դեռ Ռուսաստանը չէր որդեգրել Արևմուտքի հանդեպ հակադրության քաղաքականություն, իսկ ՌԴ նախագահ Պուտինն անգամ խոսում էր Ռուսաստանի ՆԱՏՕ անդամ դառնալու հնարավորության մասին: Իհարկե, այժմ կասկած չկա, որ դրանք մարտավարական բնույթի խոսքեր էին, բայց ընդհանուր առմամբ Արևմուտք-Ռուսաստան գործակցային միջավայրը դրսևորվում էր նաև Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի արդյունավետությամբ: Ամեն ինչ սկսեց հակառակ ընթացք ստանալ սառը պատերազմյան տրամաբանությունից, հատկապես 2012-13-ից հետո, երբ Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն սկսեցին միմյանց բացահայտորեն դիտարկել թշնամի ու սպառնալիք:

Միևնույն ժամանակ, այդ իրավիճակում առավել քան սկսեց անհրաժեշտ դիտվել Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը, հատկապես այն իրողության ֆոնին, երբ ակնհայտ խափանումներով, կամ ոչ թե խափանումներով, այլ պարզապես բացահայտ հակահայկական վեկտորներով սկսեց գործել այսպես կոչված եվրասիական կամ ռուսական անվտանգային հովանոցը:

Ակնառու է, որ ռեգիոնալ բալանսի վերականգնման տրամաբանությունը պահանջում է Հայաստան-ՆԱՏՕ սերտ աշխատանքի վերականգնում, առավել ևս այժմ: Բայց, միևնույն ժամանակ, այժմ այդ ուղղությամբ աշխատանքը արժանանալու է Ռուսաստանի առավել կոշտ և ագրեսիվ հակազդման: Հայաստանը սակայն պարտավոր է գտնել մանևրի հնարավորությունը:  Եվ այդ իմաստով, Հայաստանին պետք է օգնի նաև ՆԱՏՕ-ն: Դեսպանն իրավացի է, որ խոշոր հաշվով նախաձեռնությունը պետք է գա Հայաստանից, սակայն ներկայումս Հայաստանը առավել ևս հետպատերազմական առանձնահատուկ վիճակում է, երբ ստիպված է դրսևորել վարքագիծ, որը ոչ այնքան ընտրություն է, որքան անհրաժեշտություն: Եվ, չդիտարկել, չընկալել, չհասկանալ և համարժեք չգնահատել Հայաստանի համար այդ խնդիրը, պարզապես շատ դժվար է: Եվ ՆԱՏՕ-ն ուղղակի պետք է չուզի անել այդ ամենը՝ չանելու, չդիտարկելու, ըստ այդմ Հայաստանի նախաձեռնությանը սպասելով հանդերձ, որոշակի ձեռք չմեկնելու համար:

Իրավիճակը  ստանդարտ չէ, հետևաբար ՆԱՏՕ-ն ինքը պետք է առնվազն դրսևորի Հայաստանին՝ նախաձեռնություններում մենակ չթողնելու համոզիչ կամք, ցույց տալով, որ պատրաստ է որոշակիորեն ապահովագրել Երևանը ռուսական «խանդի» որոշակի ագրեսիվ կամ ռիսկային դրսևորումներից: Կրկնենք, Հայաստանը ոչ թե ընտրության, այլ անհրաժեշտությունների առաջ է, և որքան ամուր ու աներկբա է այլընտրանքների հնարավորինս արագ ու հաստատուն ձևավորման անհրաժեշտությունը, նույնքան անկասկած է Ռուսաստանի մոտ վախեր չառաջացնելու, հետևաբար այդ վախերից սնվող այսպես ասած պատժիչ ագրեսիա չխթանելու անհրաժեշտությունը:

Վերջին հաշվով, ՆԱՏՕ-ի համար թերևս չի լինի մեծ տարբերություն, թե Հայաստանն ինչ կորուստներով կանցնի գործակցության նախաձեռնություն դրսևորելու ճանապարհը, բայց Հայաստանի համար՝ հատկապես ծանր պատերազմից հետո, շատ թանկ է ամենափոքր կորստի ռիսկն անգամ: Ի վերջո, այդ իմաստով կա ԵՄ օրինակը, որը չի սպասում և Հայաստանին առաջարկում է տնտեսական անվտանգության բարձիկ՝ 2,6 միլիարդ փաթեթի տեսքով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում