Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Մինսկի խմբի եռանախագահության վերականգնման նոր աստիճան. ինչ կարող է անել Երևանը

ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև արցախյան հարցում նոր իրավիճակի հետագա զարգացման շուրջ քննարկումների առկայությունը թերևս կասկածից վեր է: Դրա մասին է խոսում փաստը, որ Վաշինգտոնում Բլինքեն-Լե Դրիանամերիկա-ֆրանսիական արտգործնախարարական ֆորմատով հանդիպումից հետո Մինսկի խմբի երեք համանախագահներ Շեֆերը, Վիսկոնտին և Պոպովը Մոսկվայում հանդիպում են ՌԴ փոխարտգործնախարարին: Դրա մասին է խոսում և այն, որ Մոսկվայում Պուտին-Ալիև հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակը հայտարարում է, որ Ռուսաստանը կողջունի Կովկասում խաղաղությանը նպաստելու Եվրամիության ջանքը: Այդ հայտարարությունը կարող է վկայել նաև այն, ինչի մասին առիթ ունեցա արտահայտվել Պուտին-Ալիև հանդիպման առնչությամբ, նշելով, որ այդ հանդիպումը այնքան էլ հարթ համաձայնությունների տիրույթում չէր:

Հատկանշական է, որ դրանից հետո Մոսկվան ողջունում է Եվրամիության պատրաստակամությունը: Այն Եվրամիության, որը Հայաստանին առաջարկում է , միլիարդ դոլարի ֆինանսական փաթեթ: Այստեղ առանցքային հարցերից մեկն այն է, թե ինչ են այդ քննարկումները Ռուսաստանի համար: Ընդամենը Բաքվի և Անկարայի հետ ձևաչափում իր դիրքորոշումների գինը բարձրացնելու մարտավարական, կարճաժամկետ միջո՞ց, թե՞ ռազմավարական անցման մեկնակետ, երբ Մոսկվան կարող է Կովկասի հարցերում վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության մոդելին, Թուրքիայի աճող հավակնությունները զսպելու համար: Սա իհարկե բարդ իրավիճակ է, որովհետև քննարկումները ԱՄՆ-ը և Ֆրանսիայի հետ, բոլորովին չեն ժխտում կամ օրակարգից հանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ քննարկումների թեման կամ գործընթացը: Սակայն, մեծ հավանականությամբ խոսքը բավականին խորը ուղղված գործընթացի մասին է, ինչի վկայությունն է Էրդողանի «կիպրական բլից-կրիգի» փորձը:

Էրդողանը հանկարծ ձեռնոց է նետում Արևմուտքին, հայտարարելով թե Հյուսիսային Կիպրոսի ճանաչման օրակարգի մասին, թե նաև ՄԱԿ ԱԽ բանաձևով չեզոք գոտի դիտվող Վարոշայի բնակեցման մասին: Այդ իրողությունը հիմք է տալիս դիտարկել, որ Թուրքիան ունի լուրջ տագնապ այն առնչությամբ, որ Կովկասում իրեն կարող է պարտադրվել բավականին անհարմար մի օրակարգ, երբ փաստացի լինելով Ադրբեջանում ներկայացված, Անկարան այդուհանդերձ կարող է հայտնվել միայնության մեջ: Այսինքն, 3+3 ռեգիոնալ կառավարման ձևաչափի փոխարեն Անկարան կարող է արժանանալ «մեկը երեքի դիմաց» ձևաչափի, նկատի ունենալով Մինսկի խմբի եռանախագահության աշխուժացումը: Այստեղ անշուշտ հիմնարար հարցերից մեկն այն է, ինչպես նկատել եմ օրեր, թե ԱՄՆ ու Ֆրանսիան որքանով են պատրաստ ճանաչել Արցախում ռուսների խաղաղապահ ներկայությունը:

Բանն այն է, որ Մոսկվայի համար դա հիմնարար նշանակության հարց է, քանի որ Արցախում ռուս խաղաղապահների լեգիտիմության հիմքը ըստ էության թուրք-ադրբեջանական տանդեմն է: Այդ հարցը թերևս կարող է դառնալ նաև հայ-ամերիկյան և հայ-ֆրանսիական օրակարգի մաս, քանի որ Երևանի համար թերևս բավականին նպաստավոր միջավայր կձևավորվի, եթե համանախագահ երկրները սկսեն քննարկել այդ հարցը միմյանց միջև և դրա միջոցով բարձրանալ Մինսկի եռանախագահության ձևաչափը վերականգնելու նոր աստիճանի վրա: Իհարկե դա էլ իր հերթին թերևս Երևանից պահանջելու է գործնական իմաստով հարաբերության նոր աստիճան հաստատել ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ, Վաշինգտոնին ու Փարիզին գործնական, առարկայորեն մոտիվացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում