Sunday, 19 07 2026
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին

Հայկական բանակը Երասխում անակնկալի բերեց ոչ միայն Ադրբեջանին. Սա ցույց է տալիս, որ բանակը վերականգնվում է

Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Երասխի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն ուղիղ կապ ուներ Ալիև-Պուտին և դրանից առաջ Փաշինյան-Պուտին հանդիպման հետ: Ըստ այդմ, սահմանին վիճակը լարելով Ալիևը փորձել է Պուտինի հետ հանդիպումից շատ ավելին պոկել, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ Երասխում Հայաստանի զինված ուժերը կոշտ են արձագանքել, ինչը բավականին անսպասելի է եղել Բաքվի համար: Ադրբեջանը ըստ էության, չի կարողացել կրկնել Սև լճի սցենարը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով նշեց. «Հայկական բանակը Երասխում անակնկալի բերեց ոչ միայն Ադրբեջանին, այլև մյուսներին: Սա նշանակում է, որ մեր բանակը վերականգնվում է, վերակազմակերպվում է: Դա նշանակում է, որ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունն արդեն իրեն վերագտնում է պարտությունից հետո: Ես բազմիցս եմ ասել, որ էդ պարտվածի սինդրոմից երկիրը և նաև ամբողջ ժողովուրդը պետք է դուրս գա, պարտավոր է դա հաղթահարելու, այլապես մենք ոչ բարեկամ ունենք, ոչ ընկեր: Կարևորն այն է, որ մենք ունենք պետականություն, որը Քոչարյան կոչվածը մեր ձեռքից չկարողացավ վերցնել»:

Շիրինյանը նկատեց, որ ընդհանրապես, եթե հայ ժողովրդի ռազմաքաղաքական պատմությունը նայենք, եթե չի եղել դավադրություն, չի եղել ներքին ոսոխ ու 5-րդ շարասյուն, հայ զինվորականի դեմը դժվար է առնելը. «Երկրորդ համաշխարհային պատերազմը նայեք, հերոսների թվով 4-րդ տեղում ենք, այն դեպքում, երբ դա ոչ մեր երկրում է եղել, ոչ էլ մեզ համար էր: Եթե այս գիտակցությունը վերականգնվի, մենք բոլոր հարցերը կլուծենք»:

Հարցին, թե ինչո՞ւ հատկապես Երասխում է հակառակորդը սրում իրավիճակը, նա պատասխանեց. «Երասխը հայկական պետականության ողնաշարը կազմող Հյուսիս-Հարավ մայրուղու կենտրոնն է: Իսկ դա համաշխարհային այն երթուղին է, որը մենք ուզում ենք ունենալ՝ Հնդկաստան-Իրան-Սյունիք-Արարատյան դաշտ- Աշոցքով դեպի Բաթում: Սա միջազգային մայրուղի է, որի կառուցման հարցում ոչ միայն ԵՄ-ն ունի կոնկրետ հետաքրքրություն, այլ նաև այնպիսի մի երկիր, ինչպիսին Հնդկաստանն է: Դրա համար Ադրբեջանն ուզում է դա իր վերահսկողության տակ ունենալ, իսկ Ռուսաստանի համար դա պրոբլեմային է, որովհետև տապալվում է իր պանթուրքիստական քաղաքականության ադրբեջանական մտահղացումը»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Երասխում լարվածությունն առնչություն ուներ Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան հանդիպումների հետ, քաղաքագետն արձագանքեց. «Եվ այո, և ոչ: Այո, ժամանակային առումով համընկել է, իսկ դինամիկան ցույց է տալիս, որ հենց Մոսկվայի հետ հարց է լինում, ադրբեջանա-ռուսական տանդեմը ինչ-որ միջոցներ է ձեռք առնում: Բայց նաև ոչ, որովհետև սա ռազմավարական խնդիր է, իսկ ռազմավարականը ժամանակային սահմանափակման հետ կապ չունի:

Ռուս որոշ գործիչներ ասում են՝ Ռուսաստանը սլավոնաթյուրքական ձուլվածք է, ուրիշ ոչինչ: Այդ իմաստով Պուտինն ինքը եվրասիացի է: Դրա համար 100 տարուց ավելի է ռուսական քաղաքականությունը թուրքական շեղում ունի: Այստեղ մեծ քաղաքականություն է իրականացվում, բայց հայկական կողմը պետք է միշտ զգա տեր իր տարածքին ու պատմությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում