Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ucom-ը գերազանցությամբ է կատարել ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների հետ կապված տեխնիկական աշխատանքը

«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գերազանցությամբ է իրականացրել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակումը նոր ստեղծված կայքի միջոցով։

Պայմանագրով նախատեսված 1500 տեսախցիկի փոխարեն տեղադրվել էին 1517-ը։ Ընտրություններում մասնակցած բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև պետական պատկան մարմիններին առանձին հնարավորություն է տրվել առցանց և ուղիղ եթերի ռեժիմում հետևել ԱԺ ընտրությունների ողջ ընթացքին։ Ucom ընկերության 200-ից ավելի օպտիկամանրաթելային ցանցի նախագծման, տեղակայման ու սպասարկման մասնագետներ գործուղվել էին Հայաստանի բոլոր մեծ քաղաքներ՝ անհրաժեշտության դեպքում տեխնիկական ցանկացած հարցի արագ արձագանքելու համար։ Հայաստանի տարածքով մեկ տեղակայված տվյալների կենտրոններում ներկա գտնվող հերթապահ թիմերին տրամադրվել է տեխնիկական միջոցների լրացուցիչ գործիքակազմ, որպեսզի ցանկացած անսարքություն ակնթարթորեն շտկվի։

«Ահռելի աշխատանք է կատարվել վերջին 2 ամսվա ընթացքում, իսկ հունիսի 19-ից 21-ն Ucom-ի ամբողջ տեխնիկական անձնակազմը, որոնց թվում էին շարժական և ֆիքսված ցանցի մեր բոլոր մասնագետները, առհասարակ 24/7 ռեժիմով հերթապահություն է իրականացրել։ Կատարված աշխատանքի ծավալը, որակը ու նախապատրաստվելու համար սեղմ ժամկետները հաշվի առնելով՝ իրապես հիմքեր ունեմ շնորհավորելու մեր գործընկերներին վստահված աշխատանքը պատասխանատու և արհեստավարժ կերպով իրականացնելու կապակցությամբ», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարձր է գնահատում հանձնաժողովի և Ucom-ի միջև ձևավորված համագործակցությունը։ Կազմակերպությունը  հանձնաժողովի հետ իրականացրել է մասշտաբային ծրագիր՝ արհեստավարժ կերպով և սահմանված կարգով ապահովելով հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների 1500-ից ավելի տեղամասերից քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակումը, ինչն իր հերթին նպաստել է տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքների թափանցիկության բարձրացմանը և հանրության կողմից ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստի ժամանակ թույլ է տվել «Յուքոմ» ՓԲ ընկերությանը, որպեսզի վերջինս 1500 տեղամասերից իրականացնի ուղիղ հեռարձակում՝ քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու նպատակով։ Ուղիղ հեռարձակումն իրականացվել է նոր ստեղծված կայքի միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում