Saturday, 04 05 2024
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին

Թալիբները հայտարարել են Իրանի հետ սահմանային անցակետը գրավելու մասին

«Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Իրանի ու Թուրքմենստանի հետ Աֆղանստանի սահմանային անցակետերի վրա: Անցակետերը տեղակայված են Հերաթ նահանգում, ուրբաթ, հուլիսի 9-ին հաղորդել է TOLOnews- ը՝ վկայակոչելով նահանգի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարին:

Պարզաբանվում է, որ գրոհայինները հայտարարել են Իսլամ Կալա և Թորգունդի քաղաքներում մաքսակետերի գրավման մասին: Պորտալի նահանգային աղբյուրները հավելում են, որ Իսլամ Քալայի մաքսային բոլոր պաշտոնատար անձինք և այնտեղ տեղակայված մեծ թվով անվտանգության ուժեր հատել են Իրանի սահմանն այն բանից հետո, երբ թալիբները հայտնվել են տարածքում:

AP- ն հայտնում է, որ «Թալիբանի» խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը հաստատել է Իսլամ Քալայի գրավումը:

Իր հերթին, Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իսլամ Քալա կետը դուրս է եկել կառավարության վերահսկողությունից:

Միևնույն ժամանակ, շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմադ Նաիմն ասել է, որ Աֆղանստանին հարևան երկրները չպետք է անհանգստանան իրենց սահմանների անվտանգության համար: Նա հորդորել է չխառնվել երկրի ներքին գործերին:

«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ սահմաններին, ապա մենք բոլորին հավաստիացնում ենք, որ մեր կողմից խնդիրներ չկան: Մենք հորդորում ենք մեր բոլոր հարևաններին հանգիստ լինել սահմանների անվտանգության հետ կապված: Մենք նաև խնդրում ենք նրանց չխառնվել մեր ներքին գործերին: Մենք դա ոչ ոքի թույլ չենք տալիս: Մենք ցանկանում ենք ցանկացած խնդիր լուծել երկխոսության ու փոխըմբռնման միջոցով», – ասել է նա РИА Новости-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում