Wednesday, 08 05 2024
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պուտինի և Նիկոլ Փաշինյանի փոխադարձ ակնկալիքները

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին մեկնում է Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դա փաստորեն Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առաջին հանդիպումն է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունից հետո, և՝ Սահմանադրական դատարանում այդ ընտրության արդյունքի բողոքարկման քննությունից առաջ: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, որ ընտրության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղն ու ավելի քան 30 տոկոսով զիջել Նիկոլ Փաշինյանին, դիմել է ՍԴ:

Քննությունը կլինի հուլիսի 9-ին: Ինչո՞ւ է ուշադրության արժանի այն, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն ու Պուտինի հետ հանդիպումը նախորդում է դրան: Բանն այն է, որ Հայաստանում ՍԴ շուրջ տեղի ունեցող հետհեղափոխական զարգացումների հանդեպ բավականին ուշադիր էր Ռուսաստանը: ՌԴ դեսպանն այդ շրջանում հանդիպում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, թեև նախկին համակարգի շրջանում ՍԴ կարծես թե չէր մտնում ՌԴ հետաքրքրությունների շրջանակ: Ահա այդ իմաստով, կարևոր է հասկանալ՝ Ռոբերտ Քոչարյանի մաևտիմեկյան գործի հանգուցալուծումից հետո Ռուսաստանը կորցրե՞լ է հետաքրքրությունը Հայաստանի ՍԴ հանդեպ, թե՞ այդ հետաքրքրությունը կա նաև Ռոբերտ Քոչարյանի ընտրական գործի պայմաններում: Այսինքն, Մոսկվայի համար հետաքրքրության կամ ուշադրության մոտիվը Ռոբերտ Քոչարյանի ազատությու՞նն էր միայն, թե՞ ազատությունն ու իշխանությունը:

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի ձեռքում է հայտնվել Հայաստանում քաղաքական կայունության բանալին: Հասկանալի է, որ դա տեխնիկական երևույթ է և ամբողջ հարցը լինելու է այն, թե արդյո՞ք ապակայունությունը կա Ռուսաստանի ծրագրերում: Դա էլ կախված է արդեն այն օրակարգից, որ պաշտոնապես պետք է քննարկեն Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը՝ եռակողմ ձևաչափ, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններ, բնականաբար նաև սահմանային իրավիճակ:

Ինչպիսին է այստեղ Փաշինյան-Պուտին օրակարգը, կամ Պուտինի վերաբերմունքը, իհարկե հասանելի տեղեկություն չէ, սակայն մի բան թերևս կասկածից վեր է, որ Ռուսաստանը Կովկասում ներկայումս առավել ևս շահագրգռված չէ խնդիրների բարդացումով և ռեգիոնալ կամ հայ-ադրբեջանական ապակայունացման ռիսկով, քանի որ Մոսկվան ներկայումս գրեթե ամբողջապես կլանվում է միջինասիական հասունացող լարվածության մեջ, որտեղ խմորվում են իսկապես բավականին թեժ վեկտորներ: Հետևաբար, մեծ հավանականությամբ Պուտինը Նիկոլ Փաշինյանին առաջարկելու է պարզապես չանել քայլեր, որոնք կլարեն իրադրությունը և Ռուսաստանից կպահանջեն իրավիճակի հանդեպ մեծ ուշադրություն: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին կհայտնի Հայաստանի ներքին կայունության հարցում Ռուսաստանի լոյալության ակնկալիք: Այդ դեպքում ինչպիսի՞ զարգացում կլինի այսպես ասած եռակողմ օրակարգում և սահմանային իրավիճակում, որպեսզի մի կողմից լինի հարցի լուծում՝ ասել է թե ադրբեջանցիների շուտափույթ նահանջ Հայաստանի սուվերեն տարածքից, մյուս կողմից չլինի լարվածության աճ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում