Tuesday, 07 05 2024
Դեղատան փողոցում տուն է այրվել
11:05
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է

ՀԱՊԿ-ը նախքան գնահատական տալը պետք է քննիչ հանձնաժողով ուղարկեր հայ- ադրբեջանական սահման. Քեռյան

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ նախքան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին գնահատականներ տալը ՀԱՊԿ-ը պետք է քննիչ հանձնաժողով ուղարկեր՝ տեղում պարզելու իրադրությունը, որից հետո միայն կարելի էր եզրակացություններ անել և հանդես գալ համապատասխան հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, որ երկուսն էլ ինչ-որ առումով ճիշտ են իրենց գնահատականներում:

«Զասը ճիշտ է, որովհետև Հայաստանը չունի Ադրբեջանի հետ դեմարկացված, դելիմիտացված սահման: Եթե լիներ այդ միջազգային սահմանը՝ երկկողմ փաստաթղթով գծված, պայմանագրով հաստատված, ուրեմն մենք կասեինք՝ սա մեր սահմանն է, սրանք էլ ադրբեջանցիներ են, որոնք խախտել են այդ սահմանը: Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ ճիշտ է, որովհետև եթե վերցնում ենք Խորհրդային Հայաստանի քարտեզը, ապա, իսկապես, մեր տարածքում կան սահմանը խախտած ադրբեջանցիներ, և ճիշտը կլիներ այն, որ ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ասեր, թե «սա սահմանային միջադեպ է», այլ քննիչ հանձնաժողով գար, պարզեր, թե սահմանային որ հատվածներում են ադրբեջանցիները անցել Հայաստանի սահմանը, աներ համապատասխան եզրակացություն, որից հետո նոր կարելի էր հայտարարություն անել: Ես չգիտեմ, թե ի՞նչ տվյալների հիման վրա է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը արել այդ հայտարարությունը», – ասաց Գարիկ Քեռյանը:

Այս համատեքստում քաղաքագետը շեշտեց, որ Արմեն Գրիգորյանը ճիշտ է վարվել՝ առաջարկելով Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ քարտուղարության այց կազմակերպել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

«Արմեն Գրիգորյանը տվյալ դեպքում ճիշտ է, որովհետև ցանկացած հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հետազոտող հանձնաժողով: Իսկ դա պետք չէր մեկ ամիս ձգձգել: Նրանք անմիջապես՝ հաջորդ օրը, օպերատիվ պետք է ուղարկեին քննիչ հանձնաժողովին և տեղում պարզեին իրավիճակը», – նշեց Գարիկ Քեռյանը:

Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից մայիսի 12-ին ՀՀ տարածք ներթափանցելուն, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «ըստ էության՝ գործ ունենք սահմանային միջադեպի հետ», որը չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին:

Հուլիսի 5-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ մտահոգություն հայտնելով գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ:

ԱԽ քարտուղարը համոզմունք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են՝ Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել էր, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:

Հայաստանի ղեկավարությունը մայիս ամսին էր հայտարարել, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք մի քանի ուղղություններով:

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում