Իրանն այլևս իր միջուկային օբյեկտներից տեղեկատվություն չի փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ): Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Հալիբաֆը, հայտնում է ТАСС- ը:
«ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությունն ավարտվել է, և մենք՝ Իրանի իշխանությունները, գործակալությանը ոչ մի տվյալ և տեղեկատվություն չենք փոխանցի միջուկային օբյեկտների հսկիչ տեսախցիկներից», – ասել է Հալիբաֆը: