Tuesday, 07 05 2024
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում

Այլընտրանքը սեղմող օղակն է. զտել թեման իռացիոնալ ծայրահեղություններից

Խորհրդարանի ընտրության արդյունքի առնչությամբ հասարակական շատ շրջանակներ ափսոսանք են հայտնում, որ նոր խորհրդարանում չեն լինելու Հայաստան-Արևմուտք հարաբերության խորացման, այդ ուղղությամբ Հայաստանի համար դաշնակցային և գործընկերային նոր կապերի ջատագով ուժեր: Այն, որ թեման Հայաստանի համար ունի կարևորագույն նշանակություն, այլևս երևի թե անգամ քննարկելն է ավելորդ, առավել ևս 44-օրյա պատերազմի և դրանում ոչ միայն մեր թշնամիների, այլ ամենից առաջ հենց «դաշնակիցների» մեղմ ասած հակադաշնակցային պահվածքի պայմաններում:

Մյուս կողմից, թեման այդ իմաստով ունի այլևս բոլորովին այլ պահանջներ, քան զուտ կարևորության արձանագրումը և դրա մասին խոսակցությունը: Եվ այդ իմաստով պետք է ընդունել, որ Հայաստանի քաղաքական, ռազմա-քաղաքական անվտանգ ապագայի և արդիականացման համար հույժ կարևոր նշանակություն ունեցող այդ խոսույթը իրականում ունի առարկայացման, գա

ղափարական, ծրագրային, թեմատիկ հղկման և ամբողջացման, ու այդ հիմքով հանրության հետ երկխոսության ձևավորման կարիք:

Այլ կերպ ասած, խորհրդարանում չէր կարող՝ օբյեկտիվորեն չէր կարող հայտնվել մի բան, որն իբրև քաղաքական գործոն դեռևս գոյություն չունի: Իսկ այստեղ անելիքները անշուշտ շատ են, առավել ևս այն պարագայում, երբ այդ թեմայի շրջանակում կարծես թե բավականին շատ են ուժեր, որոնք խոսում են այդ թեմայի անունից, բայց իրականում այդ թեմայի դեմ:

Բանն այն է, որ դրանում եղած որոշ սուբյեկտներ առաջ են բերում այն աստիճան ծայրահեղ գնահատականներ և դիրքավորումներ, իռացիոնալության այնպիսի աղաղակող աստիճանի և ըստ այդմ հակափաստարկների տեսանկյունից, կամ նենգափոխման ու քամահրական վերաբերմունքի ենթակայության տեսանկյունից այնպիսի «թեզեր», որոնք անլրջացնում են խնդիրը և խանգարում, որպեսզի թեման բերվի լուրջ քննարկումների դաշտ և ձևավորվի այն գործոնը, որն էլ անխուսափելիորեն իր տեղը կունենա ապագայի խորհրդարանում: Այդ իմաստով, այս խնդրի լուծումը ափսոսանքը չէ, այլ աշխատանքը, որ պետք է տանեն դրանով շահագրգռված, դրա ակնհայտ ներուժն ունեցող ուժերը, նախ ձգտելով համբերատար աշխատանքով ձևավորել թեմայի այն միջավայրը, որը զերծ է իռացիոնալ ծայրահեղացումներից, ինչի միջոցով հնարավոր է լինելու միջավայրն ամրացնել ու ավելի դիմադրունակ ու կենսունակ դարձնել մանիպուլյատիվ հակափաստարկների կամ քարոզչական նենգափոխումների փորձերի հանդեպ: Ըստ այդմ, Հայաստան-Արևմուտք գործակցության խորացման թեման և օրակարգն առաջ մղող իրապես առողջ ուժերը այդ իմաստով խորհրդարանի ընտրությամբ չեն կորցրել ոչինչ, փոխարենը ձեռք են բերել փորձ, խորհելու հնարավորություն, հետագա արդյունավետ աշխատանքի նախադրյալներ ձևավորելու համար, ինչը ուշադրության կենտրոնում կպահենք նաև մենք, քանի որ Հայաստանի անվտանգային առավել դիվերսիֆիկացված թե ռազմա-քաղաքական, թե սոցիալ-տնտեսական, տնտեսա-քաղաքական համալիր լուծումները չունեն այլընտրանք:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում