Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին, նաև՝ ՔՊ-ի աջակիցներին կոչ արեց վերջ դնել անհարկի թշնամանքին

ՀՀ վարչապետի պաշտոնատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին երկու առաջարկ-կոչ արեց: Նա այս մասին ասաց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

Փաշինյանը կոչով դիմեց քաղաքական և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին: «Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը: ՀՀ ժողովուրդը ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և իրավիճակ: Եվ այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է՝ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը: Եվ ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և մենք պետք է այդ էջը սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական արժեքների, պետական և ազգային արժեքների վերահաստմամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդունեց, որ ինքն էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, գուցե՝ ստիպված, գուցե՝ կամա, գուցե՝ ակամա, չի խուսափել այդ տրամաբանությունից: «Բայց ես առաջինն ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին՝ վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և պետք է պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ սա չի նշանակում, որ նախկինում ժողովրդի առաջ ստանձնած որևէ պարտավորությունից կհրաժարվեն՝ հավելելով, որ Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգ ու կանոն և պատասխանատվության անխուսափելիություն:

Նա հնչեցրեց երկրորդ առաջարկը հանրային, քաղաքական կյանքի մասնակիցներին: Փաշինյանը հիշեցրեց, որ ժողովրդից գողացվածի վերադարձը իրենց կառավարության հրատապ օրակարգն է միշտ եղել: Նա շեշտեց, որ նախորդ 3 տարիների ընթացքում ոչ ոքից ոչինչ չեն խլել, ցանկացել են, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի և անհատների քմահաճույքից: Փաշինյանը հիշեցրեց, որ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, այն անխուսափելիորեն գործելու է:

«Իմ նախորդ առաջարկի տրամաբանության մեջ ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ: Եվ ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել: Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում