Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Բայդենն ու Պուտինը ֆուտբոլ չեն խաղում

Բայդեն-Պուտին հանդիպման հանդեպ միջազգային ուշադրությունն իսկ խոսում է այն մասին, որ հանդիպումն առնվազն պարունակում է միջազգային հարաբերությունների համատեքստում էական ազդեցության ներուժ: Միայն այն, որ հանդիպման հարցը եղել է ՆԱՏՕ Վեհաժողովի օրակարգում, որ տեղի ունեցավ հունիսի 15-ին՝ հանդիպումից առաջ, խոսում է այն մասին, որ այդ հանդիպմանը ԱՄՆ նախագահը անելու էր առարկայական հարցադրումներ: Հանդիպման գործնական նշանակության մասին վկայում էր և այն, որ դրան մասնակցելու են նաև ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն ու ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը: Դա նշանակում է, որ նախագահները քննարկելու էին հարցեր, որոնք հետագայում արդեն պետք է ունենային դիվանագետների մակարդակով «իմպլեմենտացիայի» խնդիր: Այդ ամենով հանդերձ, վաղ է իհարկե հանդիպման մասին եզրակացություններ անել նախնական հայտարարությունների հիմքով: Ի վերջո, շատ հաճախ դրանք ավելի շուտ միտված են լինում բուն իրողությունները քողարկելուն, կամ պարզապես թելադրվում են որոշակի դիվանագիտական արարողակարգով:

Այսպես, թե այնպես, Բայդեն-Պուտին հանդիպման գնահատականը թերևս ժամանակի հարց է և այդ համատեքստում հնարավոր կլինի արձանագրել, թե արդյո՞ք ինչ նշանակալի վարքագծային փոփոխություններ են տեղի ունենում խաղացողների գործողություններում, ինչ ռեգիոններին են առնչվում դրանք և ինչ իրադարձություններ են հաջորդում հանդիպմանը: Ընդ որում, այստեղ անհրաժեշտ է անել թերևս կարևոր արձանագրում:

Մոլորություն է հանդիպումը դիտարկել կամ ընկալել՝ Բայդենը Պուտինին «տեղը դրեց», կամ Պուտինը Բայդենին «տեղը դրեց» տրամաբանության շրջանակում: Իհարկե հանդիպումը տեղի է ունենում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին զուգահեռ, և թերևս պակաս հետաքրքրություն չէր առաջացրել, քան հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումները, բայց այդուհանդերձ դա ֆուտբոլ չէ և իրավիճակն ու հարցերը շատ բազմազան և բազմաշերտ են, այդպիսի՝ «հաղթանակ, պարտություն, ոչ ոքի» չափումն անհամարժեք դիտարկելու համար:

Անկասկած է, որ եղել են թե որոշակի փոխզիջումներ, թե անհամաձայնություններ և գուցե դրանց առավել կոշտացում, և թե որոշակի պայմանավորվածություններ դերերի և բաժանարար գծերի ճշգրտման իմաստով; Այստեղ անշուշտ մեզ համար առանցքայինը առաջիկայում լինելու է թե ռուսական, թե ամերիկյան կողմերի հետ աշխատանքով, եղած հնարավորությունները օգտագործելով առավելագույնս սեղմ և արագ ժամկետում առավելագույնս տեղեկանալ հանդիպման տրամաբանությանն ու բովանդակությանը և պատրաստվել որևէ տհաճ անակնկալի չենթարկվելուն, իսկ հնարավորության դեպքում էլ՝ օգտակար գործոնների վրա աշխատելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում