Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է․ Վանեցյանի հայտարարությունը Կիևում աննկատ չի անցել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որին դուք անկասկած հետևում եք։ Ի՞նչ դիտարկումներ ունեք՝ հատկապես այն կոնտեքստում, որ պայքարը ոչ թե գաղափարական ու ծրագրային դրույթների շուրջ է, այլ կոմպրոմատների ու վիրավորանքների։

-Սա, ցավոք, սպասելի էր: Տեղի է ունենում նորի և հին բախում, քաղաքական ուժերը ներկայացնում են տարբեր դարաշրջանների և աշխարհայացքի մարդկանց: Այս իրավիճակում դա չէր կարող չլինել:

-«Պատիվ ունեմ» դաշինքի  վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը Սոլովյովի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է, թեպետ նրա առաջին մտքից թվում է, թե նկատի ունի, որ այն հայկական է։ Ի՞նչ կասեք նման հայտարարության մասին։ Կիևում դրան ինչպե՞ս են վերաբերում։

-Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն արժանի է խիստ դատապարտման: Քաղաքական գործիչները պետք է սովորեն հարգել միջազգային կանոնները և չգործել այնպես, ինչպես նրանք չէին ցանկանա, որ  իրենց հետ վարվեն։ Նման հայտարարություններն աննկատ չեն անցնում և իմիջին հարված են հասցնում։

-Ձեր դիտարկմամբ՝ խորհրդարանում պե՞տք է   հայտնվեն արևմտամետ ուժեր։ Կա՞ դրա անհրաժեշտությունը։

-Քաղաքական սպեկտրում արդեն  տեսանելի են ուժեր, որոնք ձգում են դեպի եվրոպական արժեքներ և քարոզում բարեփոխումներ: Ես կառանձնացնեի «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների  դաշինքը, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, նույն «Քաղաքացիական պայմանագիրը»: Հետաքրքիր  է նայվում նար  Ազգային ժողովրդավարական բևեռը, «Ազատ հայրենիք» դաշինքը և Լիբերալ կուսակցությունը:

-Ի՞նչ սպասել Կիև-Երևան հարաբերություններում ընտրություններից հետո։

Եթե կարճ, ապա այսպես ձևակերպեմ՝ գնդակը Երևանի դաշտում է: Եթե ​​երկրի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է ունենալ լավ և դինամիկ զարգացող հարաբերություններ, ապա կկարողանա: Եթե ​​ հարաբերությունները շարունակեն մնալ այնպիսին, ինչպիսին, որ հիմա է, ապա  ամենայն հավանականությամբ, մենք կշարունակենք դիտարկել լճացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում