Tuesday, 07 05 2024
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
11:05
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել

Չխաբենք ինքներս մեզ, մենք չունենք անգամ հինգ օր ժամանակ

Պատերազմից հետո, նաև այս օրերին ավելի հաճախ խոսվում է այն մասին, որ մենք Արցախի հարցում ունենք առավելագույնը հինգ տարի ժամանակ՝ մեր դիրքերի ամրության հարցեր լուծելու համար, քանի որ այդքան է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը, որից հետո Ադրբեջանը կարող է և չշարունակել, չտալ շարունակության համաձայնություն: Առաջին հայացքից պարզ մաթեմատիկական կամ տրամաբանական հաշվարկ թվացող այդ եզրահանգումը իրականում կարող է լինել ուղղակի ինքնախաբեություն: Մենք չունենք հինգ տարի ժամանակ, և չպետք է մտածենք ընդհանրապես, թե ժամանակ ունենք: Մենք 30 տարի, կամ մոտ 30 տարի կորցնելով ժամանակ առաջին հաղթանակից հետո, այս ծանր պարտությունից հետո առավել ևս չունենք իրավունք առաջնորդվելու տրամաբանությամբ, թե դեռ ժամանակ ունենք՝ ինչ-որ ժամանակ ունենք, լինի դա հինգ տարի, տասը տարի, թե հինգ ամիս: Մենք ժամանակ չունենք, և սա պետք է լինի հայկական պետական, անվտանգային, զարգացման ռազմավարության հիմքը: Մենք ժամանակ չունենք և մեր ամեն անարդյունավետ, անպտուղ օրը ժամանակի կորուստ է: Այս հարցը որոծշակիորեն զգայական կամ հոգեբանական տիրույթի հարց չէ միայն:

Եվ բանն այն էլ չէ լոկ, որ մենք առաջնորդվելով «ժամանակ չունենք» տրամաբանությամբ կամ նշանաբանով, ինքներս մեզ պետք է խթանենք անընդհատ աշխատանքի: Մենք հինգ տարի ժամանակ չունենք, որովհետև մեզ այդ ժամանակի մասին խոսելու հիմք չի տալիս նաև աշխարհաքաղաքական միջավայրը: Այդ միջավայրում տեղի են ունենում արագ և խորքային շարժեր, փոփոխություններ, ուժերի բալանսի վայրիվերումներ, որոնք մեզ կարող են տալ լավատեսական սցենարների հիմք, սակայն ոչ պակաս նաև՝ հոռետեսական: Առավել ևս, որ ռուս խաղաղապահների ինքնին ներկայությունը դեռ բացարձակ երաշխիք չէ, որ Արցախում ամեն ինչ կլինի նրանց կառավարելիությամբ պայմանավորված անվտանգության սահմանում: Ռուս խաղաղապահները կարող են ֆիզիկապես մնալ անգամ տասը տարի, բայց դա ինքնաբերաբար չի կարող նշանակել նույնքան տարի երաշխավորված անվտանգություն: Թեկուզ այն պարզ պատճառով, որ խաղաղապահները աշխարհաքաղաքական ազդեցության, այլ ոչ թե որևէ ժողովրդի անվտանգության միջոց են, կամ այդ անվտանգությունը կարևոր է տվյալ ուժերի համար այնքանով, որքանով էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական ազդեցության համար անհրաժեշտ բաղադրիչ: Կարող ենք թվարկել բազմաթիվ գոտիներ, որտեղ կան տարբեր խաղաղապահ առաքելություններ, սակայն չկա անվտանգություն այդ հասկացության թե լայն, թե լոկալ իմաստով: Հետևաբար, մենք չգիտենք, թե ինչքան ժամանակ ունենք, հետևաբար առավել ռացիոնալ է գիտենալ՝ որ մենք ժամանակ չունենք, ըստ այդմ մենք պետք է շտապենք Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի վերակառուցման գործում, հաշվի առնելով թե ժամանակ չունենալու, թե նաև այլընտրանք չունենալու հանգամանքը:

Ըստ այդմ, մենք պետք է մտածենք այլընտրանքների մասին, միաժամանակ այնպես, որ խուսափենք «ընտրանքն» ու «այլընտրանքը» միմյանց հակադրելուց: Որովհետև մենք չգիտենք ոչ միայն մեր ունեցած կամ չունեցած ժամանակի սահմանը, այլ չգիտենք նաև, թե այդ համատեքստում ու՞մ հետ կպայմանավորվի Բաքուն, կամ ովքե՞ր կպայմանավորվեն միմյանց հետ «Բաքվում»: Դա կարող են անել թե ռուսները, ինչ որ գնի դիմաց ևս հինգ տարով լուծելով հարցը, ու այդ գինը ևս մեկ անգամ կարող ենք լինել մենք, դա կարող է անել նաև որևէ այլ համաշխարհային ուժային կենտրոն, որտեղ գինը դարջյալ կարող ենք վճարել մենք, եթե պայմանավորվում են ոչ թե մեզ հետ, այլ մեր թշնամու:

Հետևաբար, մենք չունենք ժամանակ՝ այսօրվանից իսկ աշխատել համաշխարհային ուժային կենտրոնների հետ առավելագույնս լայն ճակատով և առավելագույնս երկարաժամկետ պայմանավորվածությունների օրակարգ ձևավորելու ուղղությամբ աշխատանքի համար, դրան զուգահեռ աներկբայորեն աշխատելով համահայկական ռեսուրսը Հայաստանի անվտանգային ներուժի բազմապատկման հարցում առավելագույնս կոնսոլիդացնելու ուղղությամբ: Սրա համար իհարկե առանցքային նախապայման է, որ չնայած միմյանց հանդեպ չափազանց սուր պայքարին, Հայաստանում քաղաքական հավակնություն ունեցող խմբերը այդուհանդերձ կարողանան գոնե այդ հարցում գալ որոշակի ընդհանուր հայտարարների և հավաքականորեն վերահսկվող մի մեխանիզմի, որի հիմքում կդրվի վերքաղաքական մի գաղափարականություն: Միաժամանակ, կարևոր է, որպեսզի այդ իրողությունը ուղեկցվի տեղեկատվա-քաղաքական համոզիչ մեխանիզմով՝ թույլ չտալով դրա հաշվին որևէ առանձին ուժի քարոզչություն: Սրանք բարդ, ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ պահանջող հարցեր են: Մյուս կողմից իհարկե կա ստանդարտ մոտեցումների ճանապարհը, որտեղ էլ առկա է ձևակերպումը, որ մենք ունենք հինգ տարի ժամանակ: Ամբողջ հարցն այն է, որ ներկայիս ծանր հանգրվանին «հասած» Հայաստանը մոտ երեք տասնամյակ ապրեց ու իր շուրջ աշխարհը չափեց հենց այդ ստանդարտներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում