Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 354 նոր դեպք, ապաքինվել է 821 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 339 315 դեպք: Ապաքինվել է ևս 821 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 320 777:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 654 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 117 354 մարդ, օրական՝ 4 354: