Thursday, 16 07 2026
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային

ՀԱԿ-ը կփորձի իր քաղաքական ձախողումները բարդել գործող իշխանությունների գլխին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ առաջին նախագահը վերահաստատեց իր առաջարկը երկրորդ եւ երրորդ նախագահներին, որից հետո ՀԱԿ-ի քաղաքական ապագայի մասին խոսակցությունները ակտիվացան։ Բայց իրադարձությունների զարգացումները գնում են այն ուղղությամբ, որ մեծ հավանականությամբ ՀԱԿ-ը որոշում կկայացնի չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման որոշման համար ՀԱԿ-ում կան ծանրակշիռ պատճառներ. նախ՝ չունեն բավարար ֆինանսական միջոցներ ընտրություններին մասնակցելու համար, բացի այդ, կուսակցությունը նաեւ մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունի։ Բազմիցս երիտասարդ իշխանականները ՀԱԿ-ին որակել են կադրային ու մոտեցումային բազան չթարմացված քաղաքական ուժ, որտեղ ժամանակին եղել են պրոֆեսիոնալ կադրեր, բայց վերջիններս այլեւս ակտիվ չեն, իսկ երիտասարդ կադրերից շատերը լքել են կուսակցությունը։

Կարճ ասած, թե՛ ֆինանսապես եւ թե՛ մարդկային ռեսուրսներով ՀԱԿ-ը չունի կապիտալ եւ չի կարողանա մասնակցել ընտրություններին, ծածկել ընտրական բոլոր տեղամասերը, մինչդեռ ՀԱԿ-ն ուներ բոլոր շանսերն այժմ ամենաուժեղ ընդդիմությունը լինելու, քանի որ Լեւոն Տեր -Պետրոսյանի արցախյան թեզերը ճիշտ դուրս եկան։ Այս ընդդիմությունն էլ, սակայն, ճիշտ չաշխատեց ու դարձավ անկարող։ Եվ որպեսզի որեւէ կերպ այդ անկարողությունը արդարացվի, ՀԱԿ-ից կշարունակեն հնչեցնել մեղադրանքներ գործող իշխանության հասցեին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում