Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Իսկ գուցե Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատասխանեն նաև այդ հարցերին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարբերաբար, տարբեր ձևաչափերով անդրադառնում է մի քանի հիմնարար հարցերի, որոնք ունեն հանրային հետաքրքրություն: Նա անդրադարձել է ապրիլյան քառօրյային, արցախյան հարցի կարգավորման գործընթացին, 2018-ի իրադարձություններին: Թե որքանով են Սարգսյանի անդրադարձերը հանրության համար սպառիչ, ինչպիսին է վերաբերմունքը բովանդակության նկատմամբ, այլ հարց է իհարկե: Բայց, այդ անդրադարձերի շարքում թերևս կարող է ներառվել ևս մի թեմա: Մասնավորապես, Սերժ Սարգսյանն օրինակ կարո՞ղ է պատասխանել, թե ինչու իր նախագահության տասնամյակում այդպես էլ թղթի վրայից իրական կյանք գոնե առաջին քայլը չկատարեցին այն մեգանախագծերը, որոնք նա հռչակեց 2008  թվականի հոկտեմբերին ԱԺ ամբիոնից:

Սերժ Սարգսյանը այդ ժամանակ ազդարարեց, որ Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունն ու հիմնում Համահայկական բանկ: Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը մնացին թղթի վրա: Այդ առնչությամբ ստորագրվեցին ինչ-որ համաձայնություններ, սակայն դրանք այդպես էլ չվերածվեցին կոնկրետ գործի: Ավելին, երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, նա ըստ էության փակեց Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրով զբաղվելու առաքելությամբ ստեղծված ՊՈԱԿ-ը, որը մի քանի տարի անպտուղ գործել է տրանսպորտի նախարարության կազմում: Համահայկական բանկը բացվեց, շենք ունեցավ, անգամ նախագահ, աշխատակազմ և այլն, բայց այդ բանկը այդպես էլ որևէ շոշափելի դեր չունեցավ Հայաստանի տնտեսական կյանքում: Ի վերջո Սերժ Սարգսյանն ինքը հայտարարեց, թե բանկը փակում են ու ստեղծում հիմնադրամ: Իհարկե հիմնադրամն էլ գործունեության իմաստով ըստ էության չունեցավ ոչ մի առարկայական տարբերություն: Այդպիսով, ինչո՞ւ երեք մեգանախագծերից որևէ մեկը այդպես էլ չդարձավ իրականություն: Սերժ Սարգսյանը գուցե մի օր պատասխանի՞ դրանց վերաբերյալ հարցերին, ներկայացնի՞, թե ինչու Հայաստանն անկարող եղավ իրականացնել որևէ լուրջ մեգանախագիծ: Իհարկե, այդ հարցը հավասարապես պետք է տալ նախկին մյուս նախագահներին էլ, հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը բավականին հաճախ է ծածանում երկնիշ աճի դրոշակը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում իհարկե ունեցանք նշանակալի նախագիծ՝ Իրան-Հայաստան գազամուղ, որը սակայն ըստ էության կիսատ էր, այն իմաստով, որ Հայաստանը մերժեց տարանցիկ նշանակության խողովակ կառուցելու վրացական և ուկրաինական առաջարկները, ինչը գազամուղի նախագիծը զրկում է այսպես ասած մեգանախագծի հատկանիշից: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն էլ գուցե պատասխանի այդ հարցին, թե ինչո՞ւ մերժվեցին տարանցիկության մասին առաջարկները: Թեև, համաձայն Վիկիլիքսի, այդ մասին ասել է Հայաստանի էներգետիկայի նախկին նախարար Արմեն Հովհաննիսյանը, որն ամերիկացի դիվանագետների հետ զրույցում նշել է, որ Հայաստանին մի կերպ է հաջողվել համոզել Ռուսաստանին գազամուղ կառուցելու թույլտվության հարցում:

Ինչ խոսք, այն, որ Հայաստանը գոնե ունի այլընտրանքային երկրորդ խողովակը և գազամատակարարման աղբյուրը, պակաս կարևոր չէ, թեկուզ այն հանձնված է «Գազպրոմի» սեփականության՝ ֆիզիկապես ի վերջո խողովակը Հայաստանում է: Բայց այն, որ Երևանը անկարող է գտնվել դրան տալ ռեգիոնալ նշանակություն, ինչը ըստ էության կլիներ այդպիսի նշանակության բացառիկ նախագիծ, որ կանցներ Հայաստանով, Հայաստանի նախկին համակարգի քաղաքական կշիռը բնորոշող բավականին խոսուն փաստ է, իհարկե անմխիթար իմաստով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում