Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հակադիր ծայրահեղությունից կոնցեպտուալ առարկայականություն. Հայաստան-ԱՄՆ օրակարգը

ԱՄՆ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ը խոսում է Արցախի կարգավիճակը որոշելու, տեղահանվածների վերադարձի հարցի լուծման, այլ կերպ ասած Արցախի կորցրած տարածքների դեօկուպացիայի օրակարգի մասին: ԱՄՆ-ն խոսում է Հայաստանի հետ ռազմական ոլորտում գործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին: Ավելորդ է խոսել այն մասին, որ ԱՄՆ-ը այդ ամենի վերաբերյալ խոսում է ամենևին ոչ մարդասիրությունից կամ բարեգործությունից, այլ ընդամենը իր ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական շահից դրդված: Բայց, ամբողջ հարցը այն է, որ աշխարհում որևէ երկիր Հայաստանի հետ գործակցության մասին չի խոսում այլ բանից դրդված, առավել ևս՝ փրկչի առաքելությամբ: Բոլորը խոսում են սեփական շահից դրդված: Այլ բան է, թե ում ինչպես են մատուցում կամ ներկայացնում Հայաստանում:  Բայց, արի ու տես, որ ԱՄՆ դեպքում, կամ որևէ այլ երկրի դեպքում գործընկերային առաջարկների, ընդհանուր, ներդաշնակ, անհրաժեշտ օրակարգերի դեպքում որոշ խմբեր հանրությանը փորձում են այդ ամենը ներկայացնել իբրև «խորամանկ շահադիտություն», մեզ տրվող «կուտ», իսկ բացառությամբ Ռուսաստանի դեպքում՝ փրկչի առաքելությամբ և մտահոգությամբ արվող անմնացորդ լավություն կամ մեծահոգություն:

Խնդիրն այն չէ,որ պատկերը հակառակն է՝ այսինքն Թուրքիայի հետ պայմանավորվող Ռուսաստանին պետք է դիտարկել թշնամի, իսկ մյուս երկրներին, այ թվում ԱՄՆ-ին՝ անմնացորդ բարեկամ: Բոլոր երկրներին պետք է դիտարկել ըստ նրանց և մեր շահերի համադրության, բայց հենց այդ է խնդիրը՝ բոլոր և հետևաբար աշխատել բոլոր երկրների հետ այն օրակարգերին համարժեք ու համապատասխան, որ հայտնվում են սեղանին, որ ձևակերպվում են և մատուցվում, առաջարկվում: Ահա այդ համատեքստում, հատկապես նախընտրական թոհուբոհին ընդառաջ, ներքաղաքական այս մեծ աղմուկի մեջ առաջանում է մի պարզ հարց՝ Հայաստանի քաղաքական դաշտում ի՞նչ համարժեք գաղափարներ, առաջարկներ, ծրագրեր, պատկերացումներ են առկա, որոնք կարող են դիտարկվել ԱՄՆ գործընկերային առաջարկների շրջանակում: Կա՞ հայկական ներքաղաքական կյանքում ամերիկյան օրակարգ, ԱՄն հետ աշխատանքի կոնցեպտուալ դաշտ, այն ներկայացնող ուժեր: Այդ խնդիրը Հայաստանի համար կենսական հրամայական է: Դրա հետը մեկտեղ ակնառու է, որ ԱՄՆ հետ օրակարգի ձևավորումն ու համատեղ աշխատանքը այդ ուղղությամբ չեն կարող իրականացվել Ռուսաստանի հետ հակադրության համատեքստում: Այլ կերպ ասած, արդյունավետությունն այստեղ պետք է ենթադրի Ռուսաստանի հետ հակադրությունից խուսափելու դիվանագիտական-քաղաքական հմտություն, լինի իշխող քաղաքական ուժի, թե որևէ ընդդիմադիր դիրքավորում ունեցող քաղաքական միավորի կատարմամբ: Այդուհանդերձ, հայաստանյան քաղաքական, և անգամ փորձագիտական դաշտում առկա է ամերիկանության լրջագույն բացթողում: Խոսքը ամերիկամետության մասին չէ, և սա շատ կարևոր է ընդգծել, խոսքը ամերիկանության, այսինքն Հայաստանի քաղաքական օրակարգում ԱՄՆ հետ շահերի ընդհանրության շուրջ աշխատանքի բացակայության մասին է, երբ Նահանգներից կարող են հնչել էական հայտարարություններ, իսկ Հայաստանում դրան կարող է արդյունավետ և ռացիոնալ արձագանքել մեկ-երկու քաղաքական ուժ: Տվյալ պարագայում արդյունավետությունն ու ռացիոնալությունը զգալիորեն չափվում է նաև հենց նրանով, թե այդ արձագանքը որքանով է ավելի շատ հենց ընդհանուր օրակարգի շուրջ բովանդակային լրացում, և որքան է ավելի շուտ ընդամենը պարզունակ հակառուսականություն, որը կամա, թե ակամա ավելի շուտ Ռուսաստանին տալիս է այդ պարզունակությունը իր օգտին խաղարկելու և Հայաստանի վրա ճնշման «ալիբի» դարձնելու հնարավորություն:

Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ հարցը թերևս ամենաառարկայականներից մեկն է ընտրության քաղաքական բովանդակության ու որակի տեսանկյունից, որը պետք է թույլ տա Հայաստանում ձևավորել քաղաքական գիտակցության այլընտրանքային շերտեր, կամ համակարգել, ֆիլտրել, հակադիր ծայրահեղության զգայականից կոնցեպտուալ առարկայականության մակարդակ տեղափոխել եղածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում