Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ընտրությունները կանցկացվեն, բայց կասկածում եմ, որ որևէ ուժ 50+1 տոկոս ձայն ստանա

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հրաժարական տվեց։ Իր ուղերձում Փաշինյանը բացատրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն մեկ պարագայում, երբ ինքը հրաժարական տա, ու խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետի թեկնածու։

«Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, և Ազգային ժողովը կհամարվի արձակված, ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», -հայտարարել է նա:

Չնայած այն բոլոր կանխատեսումներին, թե արտահերթ ընտրություններ հնարավոր է չկայանան, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ դրանք կանցկացվեն հենց  նշված ժամկետում.«ԱԺ նախագահն արդեն ստորագրել է ընտրությունների անցկացման մասին համապատասխան օրենքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ արդեն հայտարարել են, որ վարչապետի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, Ազգային ժողովն էլ հրաժարականից 14 օր հետո իրավունքի ուժով լուծարվելու է։ Ինչպես հասկանում ենք ընտրությունները տեղի են ունենալու, դրա համար կար թե՛ ներքին և թե՛ արտաքին պահանջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ներքին պահանջն, ըստ Բադալյանի, «Հայրենիքի փրկության շարժման» գործողություններ էին. «Նրանք իհարկե մեծ բան էին պահանջում՝ իրենց կողմից առաջադրած ժամանակավոր վարչապետի մեկ տարի պաշտոնավարում, հետո նոր ընտրություններ։ Դրան չհասան, բայց փոխարենը  հասան միայն արտահերթ խոհրդարանական ընտրությունների։ Կար նաև դրսից պահանջ։ Գաղտնիք չէ, որ թե՛ Ռուսաստանից և թե՛ Արևմուտքից պահանջում էին, որ այս իշխանությունները անցկացնեն արտահերթ ընտրություններ, որպեսզի հասկանան, թե ի վերջո վարչապետի կողմից իրականացվող քաղաքականությունը հասարակության կողմից ընդունելի է, թե մերժելի։ Եվ ընդհանրապես հեղափոխական էյֆորիայի ավարտից ու պատերազմից հետո քաղաքական գործիչն ի՞նչ կշիռ ու ազդեցություն ունի։ Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ եթե որևէ բան չփոխվի, ապա  99.9 տոկոսով արտահերթ  ընտրությունները կկայանան»։

Մեր այն  դիտարկմանը,թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ երբ վարչապետը հրաժարական տա, իրենք հաջորդ օրվանից կսկսեն իրենց գործողությունները և հարցին, թե որո՞նք կարող են լինել այդ գործողությունները, Բադալյանն արձագանքեց.«Հասկանալի է, որ հիմա դե ֆակտո նախընտրական արշավը սկսվել է։ Օրենքն այնպես է, որ երկրորդ  նախագահը կարող է ինչ-որ գործողություններ իրականացնել ու ասել, որ այն նախընտրական բնույթ չունի։ Ի վերջո նա երկորրդ նախագահ է և կարող է դա անել, կուսակցությունները ևս կարող են իրենց ընտրողների հետ հանդիպել։Օրենքը չի արգելում, որ կուսակցության ղեկավարները  իրենց ընտրողների հետ հանդիպեն։ Երկրորդ նախագահի ասածն էլ նշանակում է, որ ավելի հստակ կլինի հարցը՝ արդյոք մենք  հունիսի 20-ին գնում են արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում, վարչապետը հրաժարական չէր տա»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ ձևավորվելիք նոր խորհրդարանը կտարբերվի գործող խորհրդարանից.«Այնպես չէ, որ խորհրդարանում եղած ուժերից ոչ մեկ խորհրդարանում չի հայտնվի և բոլորովին նոր ուժեր կգան։ Չենք կարող ասել, որ 100 տոկոսով կփոխվի կառուցվածքը։Բնականաբար ԲՀԿ-ն կլինի, Քաղպայմանագիրն էլ՝ վարչապետի գլխավորությամբ կլինի, նաև՝ երկրորդ նախագահի կողմից ձևավորվող դաշինքը, կարող են լինել երկու-երեք այլ ուժեր ևս։Չենք կարող ասել, թե ինչ հարաբերակցությամբ՝ դա արդեն ցույց կտա ընտրարշավը։ Այս պահի դրությամբ չգիտենք,թե Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է, թե ոչ, չգիտենք նաև, թե Հայաստանի արևմտամետ հատվածի շահերը որևիցե քաղաքական ուժ կկարողանա ակումուլացնել իր վրա ու ներկա գտնվել խորհրդարանում։ Կոնֆիգուրացիան դեռ հայտնի չէ, պաշտոնապես հստակ չէ, թե որ ուժերն են մասնակցելու ընտրությունների։ Կան մի քանի նորաստեղծ կուսակցություններ, բայց թե ինչ հաջողություններ կգրանցեն՝ չեմ կարող ասել»։

Քաղտեխնոլոգը կասկածում է , որ որևէ ուժ կակրողանա 50+1 տոկոս ձայն ստացնալ։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում