Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Ֆրանսիան փոխանցո՞ւմ է հայկական հարցն ու ստանձնում Արցա՞խը

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Երևանում հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատների հետ: Այդ հանդիպումը, որը բավականին նշանակալի քաղաքական ազդակ է, տեղի է ունեցել նրա Երևան կատարած այցի ընթացքում, ինչն էլ իր հերթին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով՝ Ֆրանսիայի պատվիրակության այցի շրջանակում: Այդ այցը եղել է բավականին բարձր մակարդակով, պետության երկրորդ դեմքի՝ Սենատի նախագահի գլխավորությամբ: Ֆրանսիայի այդ քայլերը անկասկած բխում են տասնամյակ ի վեր Փարիզի քաղաքականության տրամաբանությունից, որում առանձնահատուկ տեղ է ունեցել ոչ միայն բարեկամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, այլ նաև հայկական հարցի՝ Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացում ըստ էության ոչ ֆորմալ դրոշակակրի առաքելությունը: Դրանից զատ, սակայն, Ֆրանսիայի այս օրերի ուղերձները անկասկած իրենց վրա կրում են Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ուղերձի ազդեցությունը, որով ԱՄՆ-ն կատարեց պատմական քայլ և գործադիր իշխանության մակարդակով ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Այդ համատեքստում հատուկ ուշադրության է արժանի ինչ որ առումով աննախադեպ մի բան:

Բայդենին շնորհակալություն է հայտնում ոչ միայն հայկական պետության ղեկավարությունն ու հայերը, այլ նաև մեկ այլ պետության՝ Ֆրանսիայի ղեկավարը: Նախագահ Մակրոնը շնորհակալություն է հայտնում Բայդենին, ինչն իսկապես մեծ ուշադրության արժանի հանգամանք է: Դրանով իհարկե Ֆրանսիան մի կողմից դրսևորում է իր առաքելությունը՝ հայկական հարցի ոչ ֆորմալ «դրոշակակրին» բնորոշ վարքագիծ, մյուս կողմից սակայն փաստացի ընդունում, որ Սպիտակ տան ճանաչումից հետո այդ առաքելությունը կամ քաղաքական առաջնորդությունը օբյեկտիվորեն անցնում է Վաշինգտոնին, ինչին Փարիզը ոչ միայն չի ընդդիմանում, այլ նույնիսկ ողջունում է: Սա իհարկե Ֆրանսիայի քաղաքականության մեջ մարդասիրական և արժեքային բաղադրիչների հիմնարար ներկայության արտահայտում լինելուց զատ, անշուշտ պայմանավորված է նաև քաղաքական հանգամանքներով ու խնդիրներով, որ Փարիզն ունի միջազգային քաղաքականության ներկայիս փուլում: Դրանց մի շոշափելի մասի լուծումը Ֆրանսիան տեսնում է թերևս Վաշինգտոնի հետ ալյանսի վերականգնումով և սերտ գործակցությամբ թե եվրոպական, թե միջազգային քաղաքականության մեջ դիրքերի վերականգնումով:  Փարիզի համար Վաշինգտոնը թերևս առանցքային նշանակություն ունի եվրոպական ուղղությամբ թուրքական հավակնությունները զսպելու հարցում, հատկապես այն պարագայում, երբ բավականին նշմարելի է այդ հավակնությունների հանդեպ ԵՄ առանցքային խաղացողի՝ Բեռլինի «լոյալությունը»: Այդ համատեքստում Ֆրանսիան ոչ միայն բարձր՝ պետության երկրորդ դեմքի մակարդակով մասնակցում է Ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին, այլ նաև Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում հանդիպում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատների հետ:

Ճնշումը ռեգիոնալ ռուս-թուրքական ձևաչափի վրա կարող է ուժեղանալ: Ըստ էության, Փարիզը Բայդենին ուղղած Մակրոնի շնորհակալությամբ թերևս հանձնում է «հայկական հարցի» դրոշակակրի առաքելությունը Վաշինգտոնին, փոխարենը ստանձնում թերևս շատ կոնկրետ գործառույթ Կովկասի, մասնավորապես արցախյան հարցի ուղղությամբ: Որքանով է շոշափելի և հիմնավոր այդ տրանսֆորմացիայի առնչությամբ տպավորությունը, իհարկե պարզ կլինի ժամանակի ընթացքում, քանի որ իրողությունները անշուշտ փոխվում են շատ ավելի արագ: Բայց, թերևս այդ ամենով է նաև  պայմանավորված Վաշինգտոնի ճանաչման առնչությամբ Ռուսաստանից հնչող տարաբնույթ դժգոհությունը: Բանն այն է, որ ԱՄՆ ճանաչումը, որքան էլ չհնչի տարօրինակ, ամրացնելու է Թուրքիայի դիրքը ՌԴ հանդեպ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանին չեն թողնում «ձեռնունայն»՝ առաջարկում են վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ: Պարզապես ռուսների համար հոգեբանորեն բարդ է կատարել այդ ընտրությունը, թեև քաղաքական առումով իրենք էլ թերևս պատկերացնում են դա չանելու բարդությունները: Այդ միտումները Հայաստանի օգտին են, առնվազն հարաբերականորեն: Երևանից պահանջվում է չխանգարել դրանց: Աշխույժ ընդառաջ գնալ պետք չէ, կարևորը՝ չխանգարել, չգնալ դրանց դեմ և շարունակելով աշխատանքը ռուսների հետ, հանգիստ աշխատել նաև ԱՄՆ-Ֆրանսիա ուղղությամբ: Այդ իմաստով ուշադրության է արժանի Հայաստան Կիպրոսի պաշտպանության և Լիտվայի արտգործնախարարի այցերն ու հանդիպումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում