Tuesday, 30 04 2024
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին

Հայաստանից կախված էր ոչ թե պատերազմը, այլ դրան պատրաստ լինելը

Արցախի դեմ դաժան պատերազմից հետո, և այժմ արդեն նաև արտահերթ ընտրությանն ընդառաջ աշխուժանում է քննարկումը Արցախի հարցում կարգավորման գործընթացի հանդեպ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկին իշխանություններին բանակցային վատ ժառանգություն թողնելու համար, իսկ նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին են մեղադրում «արժանապատիվ խաղաղության փոխարեն» պատերազմ «ընտրելու» համար: Հասարակության խնդիրն է թերևս հասկանալ, թե որտե՞ղ է ճշմարտությունը, ո՞ւմ մեղադրանքը կամ քննադատությունն է իրականություն, կամ իրականությանը մոտ: Սակայն իրավիճակը հասկանալու կամ գնահատելու համար, թերևս, պետք է կանգնել այդ մեղադրանքներից վեր և անգամ չլսել դրանք, որովհետև դրանցում իրականությունը, մեծ հաշվով, թերևս ներկայացվում է ոչ ամբողջական, ընդ որում՝ տարբեր, այդ թվում՝ գուցե օբյեկտիվ իրողություններից ելնելով: Հետևաբար, իրավիճակը գնահատելու համար պետք է կանգնել այդ փոխադարձ մեղադրանքներից անդին և գնահատել Հայաստանի անցած ճանապարհը, առնվազն այն մասով, ինչով այն եղել է բոլորի համար տեսանելի:

Ստացվում է հետևյալ մի պատկեր՝ Հայաստանը պարբերաբար համաձայնել է կարգավորման փոխզիջումային տարբերակների, տարածքների «վերադարձի», բայց դա տեղի չի ունեցել: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանը որևէ փուլում ձևակա՞ն է տվել համաձայնություն: Բայց մի՞թե այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, չէին կարող փոքր և Ռուսաստանից էապես կախված Հայաստանին պարտադրել քաղաքական որոշում: Ծիծաղելի է մտածել, թե չէին կարող: Հետևաբար, ի՞նչ մտածել: Այդ հարցի շուրջ խորհելու համար, թերևս, անհրաժեշտ է պատասխանել գուցե առանցքային հարցերից մեկին: Արցախյան հակամարտությունը եղել է միայն պայքար հայերի և ադրբեջանցիների՞, Հայաստանի և Արցախի՝ մի կողմից, և Ադրբեջանի՝ մյուս կողմից, միջև՞: Թե՞ այն եղել է աշխարհաքաղաքական ազդեցության պայքար ուժային կենտրոնների միջև: Այսինքն՝ որևէ կենտրոնի հարցի որևէ կարգավորում անհրաժեշտ է՝ եթե այն ավելացնում է իր ազդեցությունը, և որևէ կարգավորում անհրաժեշտ չէ, եթե դա տեղի է ունենալու իր ազդեցության հաշվին: Եթե մենք հերքում ենք աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի այդ հանգամանքը, ապա իսկապես հանգում ենք այն մտքին, որ Հայաստանից էր կախված խաղաղ փոխզիջել-չփոխզիջելը: Եթե մենք համարում ենք, որ արցախյան հարցն աշխարհաքաղաքական ազդեցության հարց է նաև՝ մեզ համար ինքնորոշման և ազգային անվտանգության հարց լինելուց բացի, ապա էստեղ, կարծում եմ, ռացիոնալ չէ համարել, թե Հայաստանն էր որոշելու՝ ինչին համաձայնել, իսկ ինչին՝ ոչ:

Մեծ հաշվով, կարգավորման գործընթացի պատմությունը վկայում է հենց այդ մասին: Ընդ որում, մեղմ ասած ռացիոնալ չէ և այն, որ որոշողը Ռուսաստանն էր: Ռուսաստանը որոշող կլիներ, եթե Ադրբեջանի վրա ունենար թեկուզ մոտավորապես նույնքան ազդեցություն, որքան Հայաստանի վրա: Բայց, Ռուսաստանն Ադրբեջանի վրա չուներ այդպիսի ազդեցություն: Փոխարենը Թուրքիան Ադրբեջանի վրա իր ազդեցությունն օգտագործելու էր, որպեսզի ռուսները երբեք չկարողանան Լավրովյան պլան իրագործել առանց իրեն: Ըստ այդմ, եթե Հայաստանը համաձայներ, Ադրբեջանը ավելացնելու էր ևս մի պահանջ: Այն, ինչ եղել է, օրինակ, կազանյան գործընթացում: Որովհետև թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Թուրքիան՝ ԱՄՆ-ն Թուրքիայի միջոցով, չէին թույլ տա, որ այստեղ Ռուսաստանն իր հայեցողությամբ ռեգիոն բաժաներ: ԱՄՆ-ն դա թույլ տվեց առաջին պատերազմում, որովհետև Ռուսաստանը գնում էր գործակցության ճանապարհով, արևմտյան աշխարհի հետ ինտեգրացիայի ճանապարհով: Դա իր նպաստն ունեցավ հայկական հաղթանակի գործում: Հետագայում, Արևմուտքի հետ ՌԴ դիմակայության խորացմանը, ըստ էության սառըպատերազմյան ռեժիմի հաստատմանը, վերականգնմանը զուգահեռ, էապես փոխվեց մթնոլորտը արցախյան հարցում, և դա առավել քան հստակ դրսևորվեց Ադրբեջանի ագրեսիվացման կերպով, որ սպառնալից դինամիկա ստացավ 2012-13 թվականներից, կազանյան գործընթացի տապալումից հետո:

Ի դեպ, գործընթաց, որում Սերժ Սարգսյանի հավաստմամբ պատրաստ էր փաստաթղթի ստորագրում, որով Հայաստանը հանձնառու էր «վերադարձնել» ընդհուպ 7 շրջան, բայց Ադրբեջանն ավելացրեց պահանջները: Այդպիսով, անկախ Հայաստանի ներքաղաքական կյանքում դերակատարների հանդեպ վերաբերմունքից և միմյանց հանդեպ նրանց փոխադարձ մեղադրանքներից, հանրության համար կա կողմնորոշիչ պատմություն, որը վկայում է՝ Հայաստանը չէր խաղաղություն ընտրողը կամ չընտրողը: Դա նաև Ադրբեջանը չէր: Ընտրությունը կատարվում էր աշխարհաքաղաքական մասշտաբում: Հարց այն է, թե Հայաստանը որքան էր պատրաստ այս կամ այն ընտրությանը, ու այդ հարցը դժբախտաբար ունեցել է բացասական պատասխան՝ Հայաստանը պատրաստ չէր այն ռիսկերին ու մարտահրավերներին, որ հասունանում էին, ու այդ անպատրաստությունն ունի ոչ թե երկու, երեք տարիների, այլ երկու-երեք տասնամյակի պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում