ԲՀԿ-ն վերջին շրջանում կառավարության բերած նախագծերի քննարկումներին չի մասնակցում, մասնակցում ենք միայն այն նախագծերի քննարկումներին, որոնք նպատակահարմար ենք գտնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր երկրում հարկային օրենսգրքի կամ ջրային օրենսգրքի «բոլտին կամ շուռուփին» վերաբերող քննարկումները էական չեն, շատ ավելի կարևոր օրակարգ կա, որն այս հարթակում պետք է քննարկվի, բայց չի քննարկվում, այդ պատճառով, մենք ենք որոշում, որ հարցերի քննարկմանը մասնակցենք, որոնց՝ ոչ»,-ասաց Զոհրաբյանը:









































