Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

ՄԱԳԱՏԷ-ում պաշտպանել են ջուրը «Ֆուկուսիմա-1»-ից օվկիանոս լցնելու մասին Տոկիոյի որոշումը

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին ողջունել Է Ճապոնիայի կառավարության որոշումը, որը վերաբերում Է «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից մաքրված ջուրը օվկիանոս լցնելուն եւ խոստացել Է, որ կազմակերպությունը երկրին կաջակցի բացասական հետեւանքներից խուսափելու գործում:

Ավելի վաղ «Կիոդո» գործակալությունը հաղորդել Էր, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել Է ջուրը հանգամանորեն մաքրելուց հետո «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից լցնել օվկիանոս:

«Ես ողջունում եմ Ճապոնիայի հայտարարությունն այն մասին, թե ինչպես Է նա օգտահանելու մաքրված ջուրը, որը պահվում Է Ֆուկուսիմայի ատոմային Էլեկտրակայանում: ՄԱԳԱՏԷ-ն Ճապոնիայի հետ աշխատելու Է ջուրն օվկիանոս լցնելուց առաջ, այդ ժամանակ եւ դրանից հետո, որպեսզի դրա իրականացման ապահովմանը նպաստի առանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության»,-Գրոսին գրել Է Twitter-ի իր Էջում:

Նրա խոսքով՝ ծովի մեջ ջրի վերահսկվող նետումները կանոնավորապես օգտագործվում են ամբողջ աշխարհում եւ տարածաշրջանում գործող ատոմային Էլեկտրակայանների կողմից՝ անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման խիստ ստանդարտներին ու կանոններին համապատասխան: Ջրի նետումը կսկսեն մոտավորապես 2023 թվականին:

Հաշվի առնելով ամբարներում ջրի կուտակման ընթացիկ տեմպերը, բոլոր առկա տարողությունները լիքը կլցվեն մինչեւ 2022 թվականի վերջը: Ավելի վաղ այս տարվա մարտին Ճապոնիայի կառավարությունը Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը խնդրել Է կարծիք հայտնել ռադիոակտիվ ջուրը թափելու պլանների մասին, որը վթարային ատոմակայանում օգտագործվել Է ռեակտորների պաղեցման համար: 2011 թվականի մարտին 9,0 մագնիտուդով երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի Է ունեցել Չեռնոբիլից հետո ամենաուժեղ վթարը:

Ճառագայթման արտահոսքերի պատճառով տարհանվել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի արեւելյան շրջանների բնակիչները:

Դրանց մի մասում իրականացված ակտիվազերծման շնորհիվ տարհանման ռեժիմը հանվել Է, եւ բնակիչներին թույլատրվել Է տուն վերադառնալ: Սակայն շրջանների մի մասը մինչեւ այժմ մնում Է կյանքի համար ոչ պիտանի: TEPCO ընկերության «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատորի գնահատումներով՝ կայանի վթարի հետեւանքների վերջնական վերացման եւ ռեակտորների ապամոնտաժման համար 40 տարի կպահանջվի ողբերգության պահից ի վեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում