Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Միտում կա ՀՀ դատական համայնքը վերածել յուրօրինակ անձեռնմխելիների կաստայի. Ռուբեն Կիրակոսյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը:

https://www.1in.am/assets/uploads/2021/03/00-395-1.jpg

 

– Մոսկվայում աշխատող հայ իրավաբանները հետաքրքրվել են ՀՀ դատական համակարգի պրակտիկայով։ Դուք մասնակցե՞լ եք արդյոք այդ հանդիպմանը, որքանո՞վ է ՀՀ դատական համակարգի պրակտիկան հետաքրքրում հայ իրավաբաններին այն դեպքում, երբ հսկայական խնդիրներ կան կուտակված հենց դատական համակարգի հետ կապված։

– Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հայ իրավաբանները հետաքրքրվում են Հայաստանի արդարադատության համակարգով, երբ այդտեղ իրական անհրաժեշտություն է ծագում դատավարական գործընթացում գտնվող կոնկրետ գործերով, ուստի ես ուրախ եմ, որ իմ գործընկերները նախաձեռնել են այդ հանդիպում-ծանոթությունը ԲԴԽ նախագահի հետ, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ այն լսարանի համար ճանաչողական էր:

Բայց մյուս կողմից, այն իրավաբանները, որոնք իսկապես լրջորեն հետաքրքրվում են հայկական իրավական պրոբլեմատիկայով, դժվար թե կարիք ունեն այսպիսի հանդիպումների, քանի որ, օրենքի համաձայն, Հայաստանի ԲԴԽ նախագահի գործունեությունը բացարձակ կապ չունի փաստաբանական պրակտիկայի հետ: Բավական է ծանոթանալ ՀՀ Դատական օրենսգրքի 84 և 89 հոդվածների հետ, որոնք վերաբերում են ԲԴԽ-ի և նրա նախագահի լիազորություններին: Այդուհանդերձ, ես բոլորովին չեմ բացառում, որ գործընկերներս կարող էին այդ հանդիպումից իրենց համար նոր բան ստանալ:
Ես ինքս այդ հանդիպմանը չեմ մասնակցել, չեն մասնակցել նաև «ԱրմՌոսս» իրավաբանների հայ-ռուսական ասոցիացիայի անդամները: Հայկական արդարադատության խնդիրների և ձեռքբերումների մասին լսելով չէ, որ տեղյակ եմ, քանի որ գործում եմ նաև Հայաստանում և պետք է ցավով արձանագրեմ, որ բնակչության շրջանում շատ ցածր է դատական համակարգի հանդեպ վստահության մակարդակը, որովհետև խոստացված փոփոխությունները, երիտասարդացումը, դատական կադրերի ռոտացիան այդպես էլ տեղի չունեցավ: Մինչև հիմա հիմնականում շարունակում են աշխատել այն նույն հին կադրերը, որոնց անվանում են «դրածոներ»:

Բայց կան նաև դրական ազդակներ. Այսպես, ՀՀ դատական բարեփոխումների պլաններում վաղուց սպասվում է հետաքննությանը հետևող դատավորների ինստիտուտի ներդրման մասին օրենքի ստորագրումը: Ըստ էության, այդ դատավորները իրավունք չունեն հետագայում քննել այդ գործերը: Նաև Հայաստանում խափանման միջոցի ընտրության շատ մարդասիրական համակարգ է, և կալանքը կիրառվում է բացառիկ դեպքերում:

Քաղաքացիական գործերով Հայաստանում քննարկվում է առանձին կատեգորիաների գործերի կարգավորման իրավասությունները նոտարիատին փոխանցելու գաղափարը, որպեսզի դրանով թեթևացնեն դատավորների բեռը: Հայաստանում հրաշալի և արդյունավետ գործում են Վարչական դատարանները: Կա էլեկտրոնային արդարադատության համակարգը, որը թեթևացնում է կողմերի՝ գործի մասին տեղեկատվության հասանելիությունը: Գոյություն ունի «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգը, որից մենք ևս Ռուսաստանում օգտվում ենք:

Ինձ շատ է մտահոգում, որ Հայաստանում պատրաստվում են սահմանափակել փաստաբանների իրավունքները դատարանում պաշտպանություն իրականացնելիս: Այսպես, կա գաղափար սահմանափակել փաստաբանների կողմից միջնորդություններ ներկայացնելու քանակն ու ժամանակը՝ իբրև թե փաստաբանները չարաշահում են իրենց այդ իրավունքը և ձգձգում են գործը: Եթե այդպես է, ապա դա մտահոգիչ է, քանի որ փաստաբանը դատական գործընթացի միակ մասնակիցն է, որ չունի պետական աջակցություն և միայնակ դիմակայում է պետական մարմինների ներկայացուցիչների անօրինականություններին, որոնք ոտնահարում են պաշտպանյալի իրավունքները: Այս իրավիճակում, փոխանակ երաշխավորեն պաշտպանական կողմից իրավունքների հավասարությունը, հակառակը, պատրաստվում են սահմանափակել իրավունքները, այսինքն՝ զրկել պաշտպանության գործուն գործիքից: Հիշեցնում եմ, որ 2017-ին արդեն իսկ Հայաստանում եղել է փորձ մտցնել տուգանքների համակարգ փաստաբանների նկատմամբ: Դա ճիշտ ճանապարհ չէ, որը արդարադատության նկատմամբ վստահության վրա ստվեր է գցում:

Ինձ, որպես Սփյուռքի իրավաբան, անհանգստացնում է հարցը, թե արդյոք ՀՀ ԲԴԽ ղեկավարին հայտնի է ՀՀ քաղաքացիների թիվը, որոնք պատիժ են կրում Ռուսաստանում: 2018-ի դրությամբ այդ թիվը շուրջ 1700 էր: Նրանցից շատերը միջնորդել են, որ իրենց տեղափոխեն հայրենիք, բայց մերժում են ստացել Հայաստանից: Եթե տեղյակ է այդ մասին, ապա ինչ է մտածում: Եղել են նույնիսկ դեպքեր, երբ դատապարտյալը դիմել է, որ տեղափոխեն Հայաստան ու ինքը մեկնի առաջնագիծ:

Առանձին հարց է, թե ինչ իրավասություններ ուներ ԲԴԽ նախագահը Ռուսաստանում, եթե, իհարկե, դա պաշտոնական այց էր: ՀՀ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ նրա նախագահը միջպետական հարաբերությունների ոլորտում մասնակցություն չեն ունենում, արդարադատության համակարգը չեն ներկայացնում, քանի որ դրանք արդարադատության նախարարության իրավասություններն են: Ուստի այդ հանդիպմանը կարելի էր հետաքրքրվել, թե ինչ քայլեր կարող է իրականացնել ԲԴԽ նախագահը Ռուսաստանում: Ես այդ այցի մասին տեղեկատվություն փորձեցի փնտրել court.am կայքում, բայց չգտա: Գուցե ավելի ուշ տեղադրեն, և շատ բան պարզ լինի:

Ընդհանրապես, ԲԴԽ նախագահի գործունեությունը Հայաստանում բավականին խիստ գնահատականների է արժանանում։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում նրա արած հայտարարությունները։

– Կներեք, բայց ես էթիկայի տեսակետից այնքան էլ ճիշտ չեմ համարում գնահատականներ տալ Հայաստանի ԲԴԽ նախագահի դիրքորոշմանն ու հայտարարություններին: Պարոն Վարդազարյանը գուցե ինչ-որ տեղ, ինչ-որ բանում ճիշտ է՝ պնդելով, որ ՀՀ դատական համակարգը դարձել է անկախ և չկան այլևս «վնգստացող դատավորներ»: Այո, համակարգը մի կողմից դարձել է ավելի անկախ, քան նախկինում, և դատավորները դարձել են ավելի անկախ, այդ թվում՝ իշխանության այլ ճյուղերի կարծիքից, բայց, մյուս կողմից, համաձայն մեր հայրենակիցներից և գործընկերներից եկող ազդակներից, միտում կա ՀՀ դատական ընկերակցությունը վերածելու յուրօրինակ անձեռնմխելիների կաստայի, յուրատեսակ «էլիտայի», որն առաջին հերթին պաշտպանում է իր կորպորատիվ շահը, հատկապես դատավորների ոչ բավարար քանակի և բեռնվածության ֆոնին, և հատկապես քրեական գործերով, ինչը օրինաչափորեն առաջ է բերում քաղաքացիների անվստահությունը նույնիսկ նոր ժամանակներում:

Պարոն Կիրակոսյան, նախօրեին պատվավոր փաստաբանի կոչում ստացաք։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ էր հայկական աղմկահարույց գործերով։

Այո, կապված էր․իմ պրակտիկայի հիմնական մասը կապված է իրավունքի ոլորտում հայկական պրոբլեմատիկայի բազմազան ասպեկտների հետ, ապա դա, որն ինչ-որ առումով յուրօրինակ աշխատանք է ՌԴ-ի համար, գնահատվել է ռուսական պրոֆեսիոնալ փաստաբանական հանրության կողմից: Սա հպարտություն է առաջացնում, բայց միաժամանակ նաև տխուր ժպիտ, քանի որ գնահատականը տրվել է ոչ թե հայկական, այլ ռուսական իրավաբանական հանրույթի կողմից: Ոչ թե հայկական համայնքի կամ Հայաստանի պետության, ոչ էլ հայ գործընկերների կողմից: Ես դեռ ուսանողական տարիներից ներգրավված եմ եղել հայ համայնքի գործերին, քանի որ ցանկանում էին ինչ-որ կերպ օգտակար լինել ազգային խնդիրների լուծմանը, ինձ այդպես են դաստիարակել ծնողներս, որոնք դասական երևանցի մտավորականներ են, եղբայրս, պապս ու տատս: Օրինակ՝ պապս հայկական բանահյուսության մեծ ուսուցիչ էր, բանասիրական հետազոտությունների հեղինակ Բաբկեն Ազիզյանն է, որը մեծ դեր է խաղացել իմ աշխարհընկալման ձևավորման վրա:Նրա աշակերտների թվում, որոնց վրա նա ազդեցություն է ունեցել, Եղել են նաև Կարեն Դեմիրճյանը և հայոց նոր պետականության ակունքներում կանգնած բազմաթիվ այլ գործիչներ:

Ինչի՞ համար է տրվել պարգևը. կարծում եմ՝ միաժամանակ մի քանի բանի համար: Կփորձեմ թվարկել. ես ՌԴ-ում առաջին գրքի հեղինակն եմ, որը նվիրված է ՀՀ քաղաքացիների իրավունքներին, այն անվճար բաժանվել է համայնքին 80 հազար քանակով: Բացի իրավաբանականից, ունենալով նաև փիլիսոփայական կրթություն, դասախոսություններ եմ կարդում հայ երիտասարդության համար՝հայ փիլիսոփայական և իրավական մտքի պատմության վերաբերյալ:

Ժամանակին, ամենածանր տարիներին եղել եմ Հայ եկեղեցու Նոր Նախիջևանի և ռուսաց թեմի իրավական ներկայացուցիչը արդարադատության մարմիններում, երբ թեմը պառակտման մեջ էր, և համայնքում շատ լարված մթնոլորտ էր:

2014-ից անփոփոխ ղեկավարում եմ «ԱրմՌոսս» իրավաբանների հայ-ռուսական ասոցիացիայի բազմակողմ գործունեությունը, որը մասնակցել է բազմաթիվ հասարակական միջոցառումների և ռեզոնանս ունեցող գործերի, միաժամանակ վարելով գիտական ու կրթական գործունեություն:

2018-ին թավշյա հեղափոխության ժամանակ մեր թիմը կազմակերպել է մեր հայրենակիցների պաշտպանությունը Մոսկվայում, որը ամենամեծ բռնություններին է ենթարկվել աշխարհի հայկական համայնքներում: Տասնյակ մարդիկ դաժանաբար ծեծվել էին և տեղափոխվել ոստիկանության բաժիններ: Ի դեպ, պարոն Փաշինյանը հրաժարվեց նրանց հետ հանդիպել, ինչպես նաև Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը: Պատճառներն անհայտ են:

Երկար տարիներ ես Մոսկվայում անհատույց իրականացրել են թալիշական շարժման առաջնորդ Ֆահրիդին Աբոսզոդայի պաշտպանությունը, որին առևանգեցին Մոսկվայից և տեղափոխեցին Բաքու, որտեղ նա սպանվեց Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիան ստորագրելու օրը: Ինձ համար պարզ չէ, թե արդյո՞ք այդտեղ կա փոխադարձ կապ, և կոնկրետ ինչ կապ:

Պատերազմի հետևանքով «ԱրմՌոսս» իրավաբանների հայ-ռուսական ասոցիացիայի գործունեությունը ստուգումների ենթարկվեց արդարադատության մարմինների կողմից, որի արդյունքում էքստրեմիզմի և քաղաքական գործունեության ոչ մի նշան չգտան մեր աշխատանքում, այսինքն՝ մենք չէինք խախտել ռուսական օրենքները:

Բացի դրանից, «ԱրմՌոսս»-ը անհատույց իրավական օգնություն է տրամադրում Մոսկվայի հաշմանդամներին: Այս ոլորտում մենք նույնիսկ ՌԴ նախագահի դրամաշնորհ ենք շահել:

Այս ամենը թվարկեցի, որ ընթերցողին պարզ լինի, թե ինչը կարող էր առիթ լինել «Պատվավոր փաստաբան» կարգավիճակն ինձ շնորհելու համար: Ես ունեմ նաև «Մայրական երախտագիտություն» մեդալ, որը ստացել եմ «Ղարաբաղի մայրեր» ՀԿ-ից: Այդ մեդալը ձուլվել է մարտադաշտում հավաքված գնդակներից: Կարո՞ղ է ավելի թանկ բան լինել, քան մայրական երախտագիտությունը, այն էլ արցախյան մայրերի:

Առհասարակ, դատական համակարգի նկատմամբ Ռուսաստանում ինչպիսի՞ վերաբերմունք կա, Արա Աբրահամյանը հայտարարում էր, որ նախորդ տարվա բախումների հետևանքով ոչ մի ազերի չի դատապարտվել, մինչդեռ տասը հայ սպասում է դատական գործերին։ Կա՞ արդյոք խտրական մոտեցում։

– Նախորդ տարի հայ-ադրբեջանական բախումների օրերին Մոսկվայում «ԱրմՌոսս»-ի թիմը, հավանական է, միակն էր, որ կարողացավ մեր հայրենակիցների արդյունավետ պաշտպանություն կազմակերպել, որի արդյունքում մեր պաշտպանյալները ազատ արձակվեցին հենց դատարանի դահլիճից: Ընդ որում, որևէ խտրականություն, որի մասին ասում է Արա Աբրահամյանը, մենք չենք զգացել, պարզապես աշխատել ենք, սիրով արել ենք մեր գործը՝ մտքում ունենալով մեր հայրենիքը:

Եթե հիշողությունս չի դավաճանում, պարոն Աբրահամյանը ծիրանային պատերազմի օրերին հրապարակավ ելույթ ունեցավ YouTube-ի HAYASA ալիքում և հուսադրեց լսարանին, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն: Նա ասաց՝ «մենք հետևում ենք, որ նրանք պատժվեն»: Դա, իհարկե, դրական էմոցիաների ալիք առաջացրեց, որ վերջապես համայնքային ղեկավարը հրապարակային ձևով կանգնեց ձերբակալվածների պաշտպանության դիրքերում: Բայց, ինչպես տեսնում ենք, ամեն բան եղավ ճիշտ հակառակը, մեղավորներն ազատության մեջ են, իսկ մեր հայրենակիցները ինչպես նստել են, այդպես էլ շարունակում են նստել մինչև հիմա, չնայած համայնքը մեծ գումարներ հավաքեց նրանց գրավով ազատ արձակելու համար: Թե ինչու է այդպես տեղի ունենում, ես չեմ ուզում մեկնաբանել: Այսպես կասեմ, հայերիս մոտ բացակայում է պատասխանատու պահերին թիմային մտածողությունը, կոլեկտիվ և համաձայնեցված գործելու ունակությունը: Պետք է դա սովորել՝ մոռանալով անձնական նախընտրությունների, «իմ ու քո» համակարգի մասին: Սա առանձին խոսակցության համար մեծ թեմա է:

Գիտեմ, որ գործում աշխատում են ոչ վատ փաստաբաններ, որոնց հետ անձնապես ծանոթ եմ: Ցանկանում եմ նրանց հաջողություն, իսկ մեր հայրենակիցներին՝ արագ ազատ արձակում:

Ի դեպ, ինձ համար բացահայտում էր, թե ինչպես ադրբեջանական համայնքը և դիվանագետները կազմակերպեցին իրենց հայրենակիցների պաշտպանությունը և հասան հաջողության: Ես կարող եմ գուշակել, թե կոնկրետ ինչ քայլեր են նրանք ձեռնարկել, բայց դրանք միայն իմ ենթադրություններն են:

Օրերս Ռուսաստանի նախագահի մոտ տեղի ունեցավ ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստ, որտեղ ելույթ ունեցողները պնդում էին, որ 2020թ. ազգամիջյան բախումների դեպքեր չեն եղել։ Բայց ինչպես է այդպես՞, իսկ ծիրանի պատերազմը՞։ Այդ նիստին ներկա էր նաև Ռուսաստանի հայերի առաջնորդը ։ Ինձ հայտնի չէ հերքել է, թե արդյոք նա ելույթ ունեցողների արտահայտությունները? Պաշտոնական ժամանակագրության մեջ դա չկա, ինչպես նաեւ համայնքային կազմակերպության կայքում:

Եթե դա իրականում այդպես է, ապա դա մեծ բացթողում է ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում