ԱՄՆ-ը վճռականորեն սատարում է Ուկրաինային, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է որոշեն հյուսիսատլանտյան դաշինքի անդամները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Մեկնաբանելով Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը՝ Փսակին նշել է, որ այս հարցը, վերջին մի քանի տարիների ընթացքում, բարձրացվել է ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ շփումներում:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինային, համագործակցում ենք ապակայունացնող գործողություններին հակազդելու հարցերում, բայց այս որոշումը կախված է ՆԱՏՕ-ից»,- Փսակիի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նաև նշել է, որ Կիևն արդեն երկար ժամանակ ձգտում է ընդգրկվել դաշինքի կազմում: