Thursday, 02 05 2024
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն

Բարձրաստիճան պաշտոնյաները սոցփաթեթի շահառու չեն և չեն դառնում. Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇՈՒՐՋ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՂՄՈՒԿԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Կառավարությունը հինգշաբթի օրը դրական եզրակացություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին, որոնք դեռ պետք է հավանության արժանանան Ազգային ժողովի կողմից։

Գրեթե անմիջապես մի շարք լրատվականներում հայտնվեցին հոդվածներ, որ բարձրաստիճան պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները հնարավորություն կստանան պետական բյուջեի հաշվին այցելել լողավազաններ և մարզասրահներ։

Նման բան, իհարկե, ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ։ Սակայն չնայած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանեց, որ նման բան չկա, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը պարզաբանեց, որոշ մարդիկ և ԶԼՄներ շարունակում են տարածել այս «լուրը» և փորձում դժգոհություն գեներացնել հասարակության շրջանում։

Սիրելի հայրենակիցներ, փորձեմ շատ պարզ , մի քանի հարց ու պատասխանի միջոցով փարատել բոլոր մտահոգությունները:

Եվ այսպես, ԱՐԴՅՈ՞Ք ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ

● ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

ՈՉ։ Առաջարկվող փոփոխությամբ՝ այն մարդկանց շրջանակը, որոնք սոցփաթեթի շահառու են, չի ընդլայնվում։

● ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

ՈՉ։ Բարձրաստիճան պաշտոնյաները (նախարարներ փոխնախարարներ պատգամավորներ և այլոք) սոցփաթեթի շահառու չեն և չեն դառնում։

● ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ

ՈՉ։ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Որովհետև ոչ շահառուների շրջանակն է ընդլայնվում, և ոչ էլ գումարի չափն է ավելանում։

● ԻՍԿ Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎՈՒՄ

Սոցփաթեթի ՆԵՐԿԱՅԻՍ շահառուների համար պարզապես ավելանում է այդ գումարը տնօրինելու ևս մեկ տարբերակ։

ԱՅՍՕՐ սոցփաթեթով կարելի է `

1) հանգիստ անցկացնել Հայաստանում և Արցախում,

2) մարել հիփոթեքային վարկի ամսական վճարը,

3) վճարել ուսման համար,

4) ձեռք բերել առողջության ապահովագրություն,

5) փոխանցում կատարել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը (օրինակ՝ Հայաստան համահայկական հիմնադրամին)

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ փոփոխությամբ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները հնարավոր կլինի ուղղել նաև՝

6) մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով նպաստելով նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը,

7) պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

ԱՄՓՈՓԵՄ։ Մարդիկ, որոնք սոցփաթեթի շահառու են ստանում են ամսական 6 հազար դրամ (տարեկան՝ 72 հազար դրամ) գումար, շարունակելու են ստանալ ՆՈՒՅՆ գումարը։ Եվ եթե հանգստի մեկնելու փոխարեն կցանկանան այդ գումարն ուղղել, ասենք, մարզասրահ այցելելուն, ապա կարող են դա անել։

Ահա այսքանը։ Շատ նորմալ և դրական նախագիծ է, որը, համոզված եմ, հավանության կարժանանա Ազգային ժողովի կողմից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում