Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Իրանը փորձում է նոր բովանդակություն մտցնել ՀՀ-ի հետ հարաբերություններում՝ զգալով Թուրքիայի ծանր ներկայությունը Ադրբեջանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը:

Իրանն ու Հայաստանն ընդլայնում են նահանգային համագործակցությունը, Իրանի ու Հայաստանի պաշտոնատարները հանդես են եկել երկկողմ նահանգային համագործակցության կոչերով: Ի՞նչ կարելի է ակնկալել այս համագործակցությունից, և արդյոք հայ-իրանական հարաբերություններում նոր փո՞ւլ է սկսվում։

-Հայ-իրանական սահմանային համագործակցությունը բավականին վաղեմի անցյալ ունի, և 1991 թվականի Հայաստանի անկախացումից ի վեր այս հարաբերությունները շարունակաբար աճել ու զարգացել են, սակայն Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցների և արցախյան հակամարտության ու մի շարք աշխարհաքաղաքական և տնտեսական արգելքների պատճառով Իրան-Հայաստան սահմանային ապրանքափոխանակման և տրանսպորտային կապերն ու մաքսային հարաբերությունները չեն կարողացել արագ տեմպերով աճել և օգտագործել երկու երկրների բավականին ճոխ պոտենցիալները տարբեր ոլորտներում:

Հատկանշական է, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո, ինչը հանգեցրեց Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ներկայությանը Արցախի  օկուպացված տարածքներում, եռակողմ  հրադադարի համաձայնության ստորագրումով համաձայնություն ձեռք բերվեց տարածաշրջանում բացել ճանապարհները և ստեղծել տարանցիկ նոր երթուղիներ, ընդ որում՝ անտեսվել են Իրանի տնտեսական և տրանզիտ շահերը, և Թեհրանը ձեռնամուխ է եղել վերակարգավորել իր հարաբերությունները արցախյան պատերազմի երկու հակամարտող երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Այո՛, այդ առումով կարծում եմ, որ Իրանը փորձում է նոր բովանդակություն մտցնել իր տնտեսական և առևտրական հարաբերություններում Հայաստանի հետ՝ զգալով Թուրքիայի ծանր ռազմական և տնտեսական ներկայությունը Ադրբեջանում և Ռուսաստանի կողմից երկդիմի քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչը չի համընկնում Իրանի շահերին Կովկասյան տարածաշրջանում:

Սակայն նկատի առնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցները, ինչն իրոք խանգարում է Իրանին հսկայական ներդրումներ անել հարևան երկրների արդյունաբերական, գյուղատնտեսական և էներգետիկ տարանցման նախագծերում, և արտարժույթի փոխանակման հետ կապված խնդիրները, Իրանը այժմ փորձում է իրեն հետաքրքրող հարևան և բարեկամ երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը և Հայաստանը, զարգացնել սահմանամերձ նահանգների տնտեսական, զբոսաշրջային համագործակցությունը, մանր և միջին բիզինեսը, որը հնարավորություն է ընձեռում Իրանին ապրանքների փոխանակման և  ֆինանսական շրջանառություն կատարել առանց բանկերի միջնորդության և ապրանք ապրանքի դիմաց կամ կանխիկ գումարային վճարումներով: Դա անկասկած կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար, որը պատերազմից հետո հայտնվել է տնտեսական ծանր պայմաններում և Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշումներից ազատվելու համար կարիք ունի  նոր առևտրական ճանապարհներ բացել դեպի Իրան, Հնդկաստան և Ասիական, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրներ: Դա բացառիկ առիթ է Հայաստանի համար՝ զարգացնելու իր սահմանամերձ շրջանների տնտեսական հարաբերությունները Իրանի նահանգների հետ՝ հաշվի առնելով Իրանի տարբեր նահանգներում գոյություն ունեցող գյուղատնտեսական, արդյունաբերական և զբոսաշրջային մեծ պոտենցիալները: Չնայած ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով Իրանում ստեղծված բոլոր դժվարություններին՝ Իրանը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներում՝ Թուրքիայից հետո, ունի բավականաչափ զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, որին ավելանում է երկրի նավթարդյունաբերության հզոր կարողությունը, ինչը կարող է օգնել Հայաստանին՝ որպես տարանցիկ ճանապարհ ունեցող երկիր, օգտագործել Իրանի նավթային և գազային խողովակաշարերի անցկացումը Հայաստանի տարածքից դեպի Սև ծովի մերձափնյա երկրներ, Եվրոպա և Ռուսաստան, ու էներգակիրների փոխանակման հարցում ԵԱՏՄ անդամ  երկրների հետ, զարգացնել իր տնտեսությունը և թուլացնել գազի ու նավթի կախվածությունը Ռուսաստանից:   Անկասկած հայ գործարարները և սփյուռքահայ ներդրողներն ու իրանահայ արդյունաբերական ոլորտի ակտիվիստները, արհեստավորներն ու գործարարները պետք է  հատուկ ուշադրություն դարձնեն Իրան-Հայաստան սահմանային հարաբերություններին և աջակցեն այդ կապերի զարգացմանը, որն իրոք նոր փուլ է մտել Իրանի իշխանությունների կողմից այդ ոլորտում տարվող աշխատանքների շնորհիվ:

– Հայաստան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարության միջազգային հարցերի տեղակալ Մոհսեն Բահարվանդը և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը զրուցել են հարևան նահանգների միջև առևտրական համագործակցությունների ընդլայնման մասին։ Մեղրիի ազատ առևտրի գոտին որքանո՞վ կարող է հնարավորինս շուտ շահագործվել, և Իրանի իշխանությունների տրամադրություններն այս առումով ինչպիսի՞ն են։

Մեղրիի ազատ գոտին և Իրանի «Արաքս» ազատ առևտրական գոտին վաղուց պետք է սկսեին իրենց ակտիվ աշխատանքը, որը, չգիտեմ ինչ պատճառներով, իրոք ձգձգվում է երկու կողմերի անուշադրության պատճառով: Իհարկե, վերջերս Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից ջանքեր են գործադրվում տարբեր՝ արդյունաբերական, գյուղատնտեսական և էներգետիկայի ոլորտներում  իրանցի գործարարներին և  ներդրողներին քաջալերելու ու ծանոթացնելու Հայաստանում և մասնավորապես Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրում անելու կամ աշխատատեղեր ստեղծելու և երկկողմ բիզինեսը զարգացնելու ուղղությամբ: Հայաստանում ևս նման ջանքեր տարվում են իրանցի բիզնեսմենների ու գործարարների կողմից:

Հայաստան կատարած այցի ընթացքում իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարար Մոհսեն Բահարվանդը հանդիպել է հայ պաշտոնյաների հետ և  կարևորել է Թեհրան-Երևան հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը:

Նշեմ, որ Մեղրիի ազատ գոտին և Իրանի «Արաքս» ազատ առևտրական գոտին իրոք ռազմավարական նշանակություն կարող են ունենալ երկու երկրների առևտրական, ներդրումային, տրանսպորտի, զբոսաշրջության, մանր ու միջին բիզնեսի և արդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտի հարաբերությունների ու համագործակցությունների զարգացման մեջ:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջազգային և իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի միջև կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և ընդլայնման հարցերին։ Քննարկվել են երկու երկրների միջև համաձայնեցման փուլում գտնվող փաստաթղթերի նախագծերի շուրջ աշխատանքների առաջմղմանը, ինչպես նաև գործող պայմանագրերի արդիականացմանն առնչվող հարցեր ու Արաքս գետի վիճակը։ Կողմերն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ընդգծել ահաբեկիչների ներկայության անթույլատրելիությունը՝ կարևորելով տարածաշրջանից վերջիններիս անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։

Սա կարևոր զարգացում է հայ-իրանական հարաբերություններում, առևտրական համագործակցությունների ընդլայնման համար:

Կարծում եմ, որ Սյունիքի մարզպետ պարոն Մելիքսեթ Պողոսյանի համար ևս հույժ կարևոր և մեծ նշանակություն ունի Մեղրիի ազատ գոտու ակտիվացումը, քանի որ դա կնպաստի, որպեսզի Հայաստանը  հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հատկապես այդ մարզի դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու համար դիմի Իրանի աջակցությանը, որը մեծ պոտենցիալներ ունի օգնելու Հայաստանին և մասնավորաբար Սյունիքի մարզի բնակիչներին՝ զարգացնելու իրենց մարզի տնտեսությունը և ազատ ճանապարհ ունենալու Իրանի հետ համագործակցելու և տրանսպորտային ու հաղորդակցության ճանապարհներն ընդլայնելու համար: Համենայնդեպս, Մեղրիի ազատ գոտու հետ Իրանի «Արաքս» ազատ առևտրական գոտու զարգացման վերաբերյալ իրանցի պաշտոնյաների մոտեցումը միշտ էլ եղել է դրական և կառուցողական՝ հիմնված փոխշահավետ համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման սկզբունքի վրա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ առաջընթաց կա։ Նա նշել է, որ աշխատանքային խմբերը հիմնականում քննարկում են երկաթգծի և ավտոճանապարհների հարցերը, սակայն խոսքը խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը և ի՞նչ կարծիք ունեք խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված։

– Բոլորին հայտնի է, որ խորհրդային տարիներին Հայաստանում կառուցված երկաթուղային ենթակառուցվածքները նախ ծառայում էին հենց Խորհրդային Միության փակ համակարգի ներքին անարդյունավետ տնտեսությանը և ոչ մի էական առնչություն չունեին համաշխարհային բիզնեսի և ճանապարհների ստանդարտների հետ: Երկրորդ՝ Իրանում կան բավականին ընդարձակ ավտոմայրուղիներ և ռելսային ճանապարհների ենթակառուցվածքներ, որոնք Իրանի քաղաքները միացնում են միմյանց և ավելին՝ ձգվում են դեպի հարևան երկրներ, ինչպես Թուրքմենստան, Աֆղանստան, Պակիստան և Թուրքիա ու Իրաք: Այստեղ բացակայում է Իրանի ցամաքային արդիական ավտոճանապարհների միացումը Հայաստանի հետ, որը միջազգային ստանդարտներով իրոք որ շատ հետ է Իրանից դեպի Եվրոպա, Ռուսաստան և ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ ապրանքափոխանակման ծավալների ավելացման համար ընդունելի ճանապարհային չափանիշներից: Դա վերաբերում է նաև երկաթուղային ռելսային ճանապարհներին, որը, ինչպես ասացի, Նախիջևանի վրայով միանում էր Իրանի հյուսիսարևմտյան Ջուլֆա քաղաքին: Ի դեպ, վերջին տարիներին Իրանի Ջուլֆա քաղաքը իր տրանսպորտային և մաքսային ենթակառուցվածքներով բավականին աճել ու զարգացել է, և երկրի իշխանությունները առանձին հաշիվ են բացել այդ առևտրային գոտու զարգացման գործին: Հետևաբար խոսել  խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին, այն էլ այն պայմաններում, երբ Հայաստանը այժմ 30 տարուց ավելի անկախ երկիր է համարվում և ազատ առևտրական հարաբերություններ ունի Մեղրիի սահմանով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իմ կարծիքով՝ մի փոքր անհասկանալի է:

Խորհրդային Միության երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը միայն կօգնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար (թուրքական) մարզի տնտեսական զարգացմանը, այն էլ՝ Հայաստանի տարածքով, որի դիմաց ո՛չ Ռուսաստանը և ոչ էլ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստ չեն  տրանսպորտային տարանցման ճանապարհային մաքսատուրք վճարել Հայաստանին. մի՞թե դրա կառավարումը կլինի հայկական կողմի վերահսկողության ներքո, այս պայմաններում բացառվում է:

Հայաստանը պետք է փորձի Իրանի ճանապարհաշինության նախարարության անմիջական տեխնիկական աջակցությամբ և միջազգային վարկերով, ինչպես նաև Ասիական բանկի ներդրումով, նախաձեռնել երկու ուղղություններով՝ ավտոճանապարհի և երկաթողային ճանապարհի կառուցման աշխատանքը: Գիտեմ, որ նման փորձ կատարվել է, սակայն Հայաստանում տիրող նախկին ռեժիմի կոռուպցիայի և Ռուսաստանի միջամտության պատճառով ձախողվել է: Հայաստանը ուրիշ ելք չունի, քան աշխարհի հետ հաղորդակցվելու համար նախաձեռնել նոր ճանապարհների շինարարական աշխատանքներ: Իշխանությունները գալիս ու գնում են, սակայն ստրատեգիական ճանապարհները և արդյունաբերական ենթակառուցվածքները մնայուն են և նպաստում են երկրների տնտեսական և քաղաքակրթության զարգացմանը:   Խորհրդային Միության ժամանակների ճանապարհների կամ առհասարակ այն ժամանակների ենթակառուցվածքների վերականգնման մասին պլաններ մշակելը անիմաստ ջանքեր են, որոնք չեն համապատասխանում պոստմոդեռն աշխարհի առևտրատնտեսական և քաղաքական զարգացումներին, և պետք է այդ համակարգի ցանկացած մնացորդ նետվի պատմության աղբանոցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում