Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսային համավարակը կասեցնելու միակ միջոցը պատվաստանյութեր արտադրող ձեռնարկություններում ներդրումներ կատարելն է: Այս մասին ամերիկացի միլիարդատերը հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում:
«Մենք պետք է ներդրումներ կատարենք. խոսքը մի քանի միլիարդի մասին է, որպեսզի համոզվենք, որ դա այլևս չի կրկնվի», – Գեյթսի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ներդրումներ պետք է կատարվեն ամբողջ աշխարհում ձեռնարկությունների կառուցման մեջ, որպեսզի դրանք բոլոր երկրների համար պատվաստանյութերի հավասար հասանելիություն ապահովեն։









































