Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ինչո՞վ են զբաղված. Պատրաստում են իրազեկող հոլովակներ երկու երկրաշարժերից հետո միայն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականին պատասխանատու գերատեսչությունները քաղաքացիներին հորդորում էին մնալ տանը, իսկ 2021 թվականին հորդորում են մնալ դրսում. պատճառը երկրաշարժն էր, որին, ինչպես պարզվեց, կրկին պատրաստ չենք, քանի որ իրազեկված չենք՝ նման պայմաններում ինչպես վարվել։

Բանն այն է, որ փետրվարի 13-ին Հայաստանում գրանցվեց երկրորդ երկրաշարժը, սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նոր որոշել է իրազեկող հոլովակներ պատրաստել, այնինչ դա պետք է արվեր հենց առաջին երկրաշարժի օրվանից սկսած:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ, և այդ ժամանակ ԱԻՆ-ը բավարարվեց միայն հայտարարություն տարածելով, թե Հայաստանում սպասվում են թույլ և ուժեղ երկրաշարժեր:

Արդեն 8 օր անց գրանցվեց երկրորդ երկրաշարժը, որն ավելի ուժեղ էր, քան նախորդը, սակայն կրկին չկար իրազեկում, թե ինչպես պետք է վարվեն բնակիչները, ինչ պետք է անեն, այնինչ փաստ է՝ երկրաշարժ եղել էր, և հենց ԱԻՆ-ն էր հայտարարել, թե կրկին լինելու է:

Իսկ ո՞վ կամ ո՞ր կառույցը պետք է իրազեկումն ապահովեր։ Հայաստանում կա Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, որի գործառույթների մեջ նշված է. «… նպատակը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, այսինքն` բնակչության կենսագործունեության ապահովումը, երկրաշարժի արդյունքում առաջացած՝ պետության տնտեսական և սոցիալական կորուստների նվազեցումը»:

Իսկ նպատակներում գրված է. «Սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացում»: Սակայն հենց այս կարևոր դրույթն այդպես էլ կյանքի չի կոչվում։ Եվ սա այն դեպքում, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ունի երկու տնօրեն, 24 բաժին, իսկ թե ինչով են զբաղված, պարզ չէ։

Փաստ է, որ կառույցն այդպես էլ չի կատարում իր գործառույթները, և միայն երկու երկրաշարժից հետո է որոշել իրազեկող հոլովակներ պատրաստել, որոնք, հայտնի չէ նաև, երբ պատրաստ կլինեն։

Ու տպավորություն է, որ անտեղյակների կառավարություն ունենք. պատերազմին պատրաստ չէինք, երկրաշարժին պատրաստ չենք, նույնիսկ ձյուն է գալիս, շփոթվում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում