Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը արդարացել է Ռուսաստան կատարած իր այցի համար՝ Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատությունից հետո: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Դիվանագետը հիշեցրել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ԵՄ անդամ երկրների տարբեր պատվիրակություններ 19 անգամ այցելել են Ռուսաստան:
«Այսինքն, իմ գործընկերները կարող են գնալ, իսկ ես՝ ո՞չ: Ես չեմ կարծում, թե գնալը սխալ էր», – հայտարարել է Բորելը:
Նա նաև հայտարարել է, որ իր այցը թույլ կտա «որոշ դրական կետերի» հասնել: Միևնույն ժամանակ, դիվանագետը խոստովանել է, որ ամեն ինչ «կարող էր ավելի լավ լինել»:
Բորելի այցը Մոսկվա տեղի ունեցավ փետրվարի 4-ից 6-ը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկումներից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:









































