Ղազախստանում սկսվել են Sputnik V ռուսական դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստումները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին փուլի շրջանակներում պատվաստվելու են զինվորականները, իրավապահ մարմինների աշխատակիցները, բուժաշխատողները, ինչպես նաև այն մասնագետները, որոնք ռիսկային խմբերում են գտնվում։
Պատվաստանյութի խմբաքանակը Ռուսաստանից առաքվել է նախորդ օրը:
Բացի այդ, փետրվարի 15-ից նախատեսվում է Կարագանդայի դեղագործական համալիրում սկսել «Sputnik V» – ի արտադրությունը: Ակնկալվում է, որ 2021 թվականի փետրվար-հունիս ամիսների ընթացքում արտադրվելու է պատվաստանյութի մինչև 2 միլիոն դեղաչափ: